Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Իմ քայլը> հիմնադրամը COVID-19-ի հետևանքները մեղմելու նպատակով աջակցություն է ցուցաբերել Վայոց ձորի ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների երեխաներին

21.05.2020

 <Իմ քայլը> հիմնադրամը COVID-19-ի հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզի 695 ընտանիքի 2036  երեխաների տրամադրել է պարենի մեկամսյա փաթեթներ՝ կազմված ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 0-10 և 11-18 տարեկան երեխաներին անհրաժեշտ սննդարար նյութերի և էներգետիկ արժեքների ուղենիշների հիմքով։
Թաթեթներն ընտանիքներին հասցնելու գործընթացում ընդգրկվել են Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ հատուկ պատրաստվածություն ունեցող կամավորական խմբերի և Վայոց ձորի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատակիցները:
Հավատարիմ մնալով տեղի տնտեսվարողներին աջակցելու սկզբունքին՝ <Իմ քայլը> հիմնադրամը բոլոր փաթեթները ձեռք է բերել Վայոց ձորի մարզային խանութներից:

 

Լուսանկարը՝  <Իմ քայլը> հիմնադրամի էջից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45