Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը: Մասնավորապես որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն. 1.շարժական սպանդանոցների ֆինանսավորում, 2. միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում, 3. մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում: Ինչպես մինչ այս որոշումը, այնպես էլ որոշումից հետո ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կառույցի մասնագետները և Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ: Պարբերական բնույթ են կրում նաև հանդիպումները համայնքներում: 2020 թվականի փետրվարի 1-ին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով կազմակերպված հանդիպմանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է հանրային իրազեկման ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը և շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին: Մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին՝ մանրամասն ծանոթանալ ծրագրերի պայմաններին, հետագայում համայնքների գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին և շահագրգիռ անձանց ճիշտ ուղղորդելու համար: Հանդիպման ընթացքում իրազեկման աշխատանքներն իրականացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը: Հանդիպմանը մասնակցել են՝
Սահմանված կարգի համաձայն 2020 թվականի փետրվարի 14-ին, ժամը՝ 14:00 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների հերթական ընդունելությունը: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 10.02.2020
իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ապահովագրավճարի չափը պայմանավորված է

2020 թվականի փետրվարի 7-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2019 թվականի տարեկան և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսով: Ասուլիսը կայացավ մարզպետի աշխատասենյակում, որին մասնակցում էին Հ1հեռուստաընկերության, Վայոց ձորի թեմի պաշտոնական կայքի և Վարդաձոր մարզային էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներ և մարզում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Արարատ Գրիգորյանը նախ ներկայացրեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում 2019 թվականին իրականացված ծրագրերի, ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային նախաձեռնությունների, արտաքին կապերի վերաբերյալ փաստագրված տվյալները, ինչպես նաև մարզում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերը: Այնուհետ ամփոփեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իր հարյուրօրյա գործունեության արդյունքները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը մանրամասն պատասխանեց լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված բոլոր հարցերին: Հարցերը վերաբերում էին.