Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առիթով 01.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ․ Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ։ Այն ի սկզբանե խորհրդանշել է աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պայքարող աշխատավորների շարժումն ու պահանջատիրությունը, սակայն հետագայում՝ տարբեր ժամանակներում, յուրովի է մեկնաբանվել օրվա իմաստը։ Սակայն մի բան մնացել է անփոփոխ և աներկբա․ աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու լավագույն միջոցը, կայուն, զարգացող պետություն կառուցելու անվիճելի գրավականը։
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության համատեքստում բնակչության շրջանում իմունականխարգելման, պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով շարունակվել են հանդիպում- քննարկումներն Արենիի միջնակարգ դպրոցում և Ջերմուկի կրթահամալիրում։ Հանդիպումները համատեղ կազմակերպել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը և մարզային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ը։
Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ջերմուկ համայնքում բնակություն հաստատած անձանց հետ 30.04.2024
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի տեղակալի օգնականներ Աննա Սահրադյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը, Ջերմուկի համայնքապետարանի սոցիալական աշխատող Մոմիկ Մարգարյանը հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ջերմուկ համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։Նրանք ներկայացրեցին իրականացվող և իրականացվելիք պետական աջակցության ծրագրերը։ Շեշտը դրվեց հատկապես բնակարանային ապահովության ծրագրերի, դրանց շահառու լինելու պայմանների վրա։
Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 29.04.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի30-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Իրազեկման միջոցառում «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 25.04.2024
Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև 28-ը իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Այս համատեքստում բնակչության շրջանում իմունականխարգելման պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում են իրականացնել իրազեկման միջոցառումներ ուսումնական հաստատություններում։ Նախաձեռնության շրջանակներում ապրիլի 23-ին կայացավ հանդիպում Մալիշկայի N 2 միջնակարգ դպրոցում։
ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումներ Վայոց ձորում 25.04.2024
Ապրիլի 27-ին ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ: