Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ

ԻՐԱԶԵԿՈՒՄ 29.11.2024

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-15։00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում (Շահումյան փող, 1 շենք) կմատուցվեն շրջիկ ձևաչափով ծառայություններ։

Տեղի ունեցավ  Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող Վայոց ձորի մարզային  հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը 27.11.2024

Նոյեմբերի 25-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ և հանձաժողովի անդամների մասնակցությամբ։ Օրակարգում ներառված էր 5 հարց, որոնք առնչվում էին կարկուտի, հրդեհի, սելավի, արջերի՝ գյուղացիական տնտեսություններին պատճառած վնասներին։

Հանդիպում-քննարկում ԼՂ-ից տեղահանված և Եղեգնաձորում բնակություն հաստատած անձանց հետ

Հանդիպում-քննարկում ԼՂ-ից տեղահանված և Եղեգնաձորում բնակություն հաստատած անձանց հետ 26.11.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանը համատեղ ընդունեցին մի շարք քաղաքացիների։ Ընդունելության ժամանակ վերջիններս Վայոց ձորի մարզպետին և Ազգային ժողովի պատգամավորին ներկայացրին իրենց խնդիրները։ Դրանք արձանագրվեցին, և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ՝ քաղաքացիների բարձրացրած խնդիրներին իրավասությունների շրջանակում լուծումներ տալու համար։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 25.11.2024

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի կունենա Արենի համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Արենի համայնքի ավագանու հերթական նիստը 25.11.2024

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ին, Արենիի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Մարզի մի շարք դպրոցներում կազմակերպվել են կրթամշակութային միջոցառումներ

Մարզի մի շարք դպրոցներում կազմակերպվել են կրթամշակութային միջոցառումներ 22.11.2024

2024-2025 ուսումնական տարին որպես կրթամշակութային տարի դիտարկելու և դրա շրջանակներում մշակույթի և կրթության կապը ապահովող, բացահայտող, ամրապնդող տարաբնույթ միջոցառումների իրականացմանը միտված՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշենի, Զեդեայի, Գնդեվազի, Գլաձորի, դպրոցներում կազմակերպվել են կրթադաստիարակչական, ճանաչողական, ոչ նյութական մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանն ուղղված միջոցառումներ։ Միջոցառումներին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձինք։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 17:25:10