Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 01.08.2024

Տեղեկացնում ենք, որ ս/թ օգոստոսի 10-11-ը Ջերմուկ քաղաքում՝ նախկին օդանավակայանի տարածքում, տեղի է ունենալու > աստղադիտական փառատոնը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Միջոցառման նպատակն է մերձեցնել գիտությունն ու մշակույթը, ինչպես նաև միավորել ոլորտի սիրահարներին հետևյալ թեմատիկ միջոցառումների շուրջ․ Աստղադիտումներ Գիտական դասախոսություններ Գիտական փորձեր Մաստեր-կլասներ Կրթական ու գիտական տաղավարներ Տեղի (Ջերմուկի) արտադրանքի ցուցադրություն Երաժշտություն և երգ Բնություն ու ֆանտաստիկ միջավայր

Անցկացվեց հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը

Անցկացվեց հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը 31.07.2024

Այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ ,կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գևորգյանը, ՀՀ ՎԿ Վայոց ձորի մարզային վարչության պետ Սևակ Ղազարյանը, Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գրիգորյանը,ՀՀ կադաստրի կոմիտեի Եղեգնաձոր սպասարկման կենտրոնի պետ Էդվարդ Հովհաննիսյանը, համայնքների աշխատակազմերի և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը 30.07.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 17։00-ին, Վայքի համայնքապետարանում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն  ընդունեցին «Փրկիր Հայաստանը» հուդայա-քրիստոնեական միության անդամներին

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն ընդունեցին «Փրկիր Հայաստանը» հուդայա-քրիստոնեական միության անդամներին 30.07.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն օրերս ընդունեցին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Save Armenia «Փրկիր Հայաստանը» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակության անդամներին՝ պատվիրակության ղեկավար դոկտոր Ալվեդա Քինգի գլխավորությամբ։ Միությունը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ հետապնդելով միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար:

Դիտարկվեցին Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգման աշխատանքները

Դիտարկվեցին Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգման աշխատանքները 30.07.2024

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետ տեղակալ Արսեն Խաչատրյանի և մարզպետի խորհրդական Վահե Թադևոսյանի ուղեկցությամբ այցելեց Ջերմուկ համայնքում գտնվող Գնդեվանքի քայլարշավային արահետի տարածք՝ բարեկարգման աշխատանքները դիտարկելու նպատակով։ Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.07.2024

Հայտնում ենք, որ ս/թ հունիսի 3-ին մեկնարկել է ճապոնական «IE-NO-HIKARI Association» ազգային գյուղատնտեսական կազմակերպության նախաձեռնությամբ ամենամյա պարբերականությամբ անցկացվող > մասնակցության նպատակով հայտերի ընդունման գործընթացը, որի վերջնաժամկետը ս/թ հոկտեմբերի 1-ն է։ Մրցույթին մասնակցելու համար 6-15 տարեկան յուրաքանչյուր երեխա կարող է ներկայացնել միայն մեկ նկար՝ կից ուղարկելով նաև լրացված հայտադիմումը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:42:32