Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգիս  համայնքի  փոքր և միջին  բիզնեսի  ձեռներեցներիի  և տնտեսվարողների համար  դասընթացներ

Եղեգիս համայնքի փոքր և միջին բիզնեսի ձեռներեցներիի և տնտեսվարողների համար դասընթացներ 24.03.2025

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Եղեգիսի համայնքապետարանի հետ մեկտեղ «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ -վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Եղեգիս խոշորացված համայնքի փոքր և միջին բիզնեսի ձեռներեցներին և տնտեսվարողներին մասնակցել դասընթացների և բարելավել բիզնես կարողությունները: Ծրագրի նպատակն է բարելավել համայնքում ձեռներեցների բիզնես փորձառությունը՝ տրամադրելով մասնագիտացված ուսուցում՝ հագեցած բնապահպանական լուծումներով, կայուն գյուղատնտեսության արտադրությամբ, ինչպես նաև շրջանաձև տնտեսության վարման ուղղությամբ:

Տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը 24.03.2025

   Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։    Նիստի օրակարգի նախագիծը՝   1 ․  Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական՝   2025 թվականի մարտի 26–ի նիստի հետևյալ   օրակարգը՝ 1 ․ 1 ․  Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու՝ բյուջեի վարչական մասի...

Մեկնարկել է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը

Մեկնարկել է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը 21.03.2025

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։

Իրազեկման հանդիպում   ԼՂ-ից  տեղահանված անձանց հետ

Իրազեկման հանդիպում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ 18.03.2025

Մարտի 18-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամաբ տեղի ունեցավ իրազեկման հանդիպում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ։ ,,Առաքելություն Հայաստան" բարեգործական հասարակական կազմակերպության իրավաբան – փաստաբան խորհրդատուներ Էմմա Պապիկյանը և Թաթուլ Թադևոսյանը տրամադրեցին իրավաբանական խորհրդատվություն, ներկայացրին ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, տվեցին նրանց առնչվող այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղում թողած փաստաթղթերի վերականգնման համար անհրաժեշտ գործընթացի, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և կատարված փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ:

Տեղի կունենա  Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 17.03.2025

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

 Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է  <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին 17.03.2025

Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է > ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Հանդիպման ժամանակ երկու կողմերն անդրադարձել են Վայոց ձորի մարզում > ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության շրջանակներին, արդյունքներին, ընդլայնման հեռանկարներին՝ կարևորելով մարզի պատանիների և երիտասարդների ստեղծարար կարողությունների բացահայտմանը, դրսևորմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-07 15:22:24