Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը

Ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը 30.01.2025

Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 2024թ․ նոյեմբերի 7-ի կառավարության նիստում տված հանձնարարականի՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը ներկայացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը և նույն բաժնի մասնագետ Մուշեղ Ղազարյանը։

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը 30.01.2025

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 31-ին՝ ժամը 16։00-ին, Վայքի համայնքապետարանում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղումով։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Կոլյա Միքաելյանն ընդունել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին 29.01.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Մարզպետ Կոլյա Միքաելյանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև պատմական, մշակութային և հարևանության կապերի վրա հիմնված բազմաշերտ համագործակցության և տարածաշրջանում տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, էներգետիկ և այլ ուղղություններով զարգացումների համատեքստում երկու երկրների հարաբերությունների կարևորության խնդիրներին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ 28.01.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորականներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Տոնը մեծ խորհուրդ ունի. ՀՀ զինված ուժերի կազմավորումը և հզորացումը հայ ժողովրդի կամքի, անսասան ոգու, ֆիզիկական, բարոյական , հոգևոր ուժերի միաձուլման փայլուն արդյունք էին: Սրանք պարզապես տարիներ չէին, այլ ժամանակի անխուսափելի հրամայականով և Արցախյան պատերազմի բովում ստեղծված հայոց բանակի թրծման և կայացման, զուգահեռաբար փառավոր հաղթանակներ կերտելու, հայոց նորանկախ պետականության հիմքերն ամուր պահելու, մեր երկրի խաղաղությունը երաշխավորելու ժամանակաշրջան էր:

Հարգանքի տուրք անմահացած հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք անմահացած հայորդիների հիշատակին 28.01.2025

Այսօր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և մարզպետի աշխատակազմի աշխատակիցները Եղեգնաձորում ծաղիկներ են խոնարհել 44-օրյա Արցախյան պատերազմում անմահացած հայորդիների և երկրապահ-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին 20.01.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված, ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 17:19:06