Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության տոն 01.09.2025
Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին․ խորհրդանշական զանգի ազդարարմամբ և տոնական միջոցառումներով ուսումնական հաստատությունները կրկին իրենց հյուընկալ դռները բացեցին նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների և ուսանողների առջև։ 2025 -2026 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1֊-ից մինչև 12-ը հասարակական կարգ և հասարակական անվտանգություն ապահովելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծատայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականցնում մարզի դպրոցների հարակից տարածքներում։

Հանդիպում Խնձորուտ բնակավայրի բնակիչների հետ 29.08.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում հանդիպել են բնակիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը , Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, մարզպետի աշխատակազմի և Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում օգոստոսի 27-ին տեղի ունեցավ > նախապատրաստական փուլում մշակված շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում / Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ, Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան, Տարաբնակեցման շրջանակ, Շահակիրների ներգրավման պլան և Աշխատանքային կառավարման ընթացակարգ։ Ծրագիրը իրականացնելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

Հանդիպում ԼՂ-ից տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակվող անձանց հետ 27.08.2025
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ օգոստոսի 26-ին մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում Արենի, Եղեգնաձոր, Եղեգիս համայնքներում բնակվող ԼՂ-ից տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։

Հանդիպում Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ 25.08.2025
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խումբը օրերս այցելեց Արենի համայնքի Խաչիկ բնակավայր։ Այցի նպատակն էր հանդիպել բնակիչների հետ, տեղում քննարկել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև իրազեկել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության, պետական աջակցության ծրագրերի մասին։ Մինչ մշակույթի տանը բնակիչների հետ ընդլայնված հանդիպումը՝ մարզպետը կատարել է մի շարք տնայցեր, զրուցել բնակիչների հետ նրանց առօրյայի, հիմնական զբաղվածության, գյուղի զարգացման հեռանկարների մասին, իսկ բնակավայրի ԲՄԿ-ում դիտարկվել են բուժսպասարկման պայմանները, հնարավորությունները։

Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունը 22.08.2025
Օգոստոսի 21-ին , 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։


