Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը 2014 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառման ժամանակ 12.05.2014

Հարգարժան պարոն գեներալ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հարգելի սպաներ և զինվորներ: Հարգելի պարոն քաղաքապետ: Սիրելի վետերաններ և ազատամարտիկներ: Սիրելի հայրենակիցներ: Տիկնայք և պարոնայք: Այսօր մենք տոնում ենք Հաղթանակի և խաղաղության օրը: Այդ օրը, իբրև տոն, առաջին անգամ մեզ պարգևել են մեր ժողովրդի հարյուր հազարավոր այն քաջարի զավակները, որոնք Խորհրդային Միության ժողովուրդների և առաջադեմ մարդկության հետ համատեղ, դժվարին պայքարի գնով Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ փառահեղ հաղթանակ տոնեցին՝ փրկելով ողջ մարդկությանը սարսափելի վտանգից: Այդ հաղթանակի արդյունքը տևական խաղաղությունն էր, որի ընթացքում մեր ժողովրդի կենարար ուժով հզորացավ մեր Հայրենին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Առաջին լրատվականի www.1in.am-ի թղթակից Մարինե Խառատյան-ի հետ հարցարզրույցի ամբողջական տարբերակը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Առաջին լրատվականի www.1in.am-ի թղթակից Մարինե Խառատյան-ի հետ հարցարզրույցի ամբողջական տարբերակը 25.04.2014

Նշենք, որ հարցազրույցը լրագրողի կողմից խմբագրված տարբերակով տպագրվել է Ժամանակ օրաթերթի 25.04.2014թ. համարում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը <<Ոստիկանության օր>> տոնի կապակցությամբ կազմակերպված մարզային միջոցառման ժամանակ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը <<Ոստիկանության օր>> տոնի կապակցությամբ կազմակերպված մարզային միջոցառման ժամանակ 16.04.2014

 Պարոնայք գեներալներ, սպաներ, ոստիկանության հարգելի ծառայողներ, հոգեշնորհ Հայր Սուրբ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում կան բազմաթիվ գեղեցիկ և նվիրական տոներ և դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն մասնագիտական տոները, որը նույն կյանքն ունեցող, նույն դժվարությունները հաղթահարող և հաջողություններ գրանցած մարդկանց տոնն է: Այդպիսի մի տոն է նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված Ոստիկանության օրը: Այս տարի ՀՀ...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ 01.08.2013

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մեծարգո պարոն նախարար: Գերաշնորհ Սրբազան: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգարժան գեներալներ, սպաներ և զինվորներ: Հարգելի գործընկերներ: Սիրելի հայրենակիցներ: Այսօր մեզ համար մեծ տոն և ցնծություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսը` կազմավորման 16-րդ տարեդաձի կապակցությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը www.mitk.am լրատվական-վերլուծական կայքի լրագրող Սիմոն Սարգսյանի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը www.mitk.am լրատվական-վերլուծական կայքի լրագրող Սիմոն Սարգսյանի հետ 24.07.2013

Հարցեր` www.mitk.am լրատվական - վերլուծական կայքի, հայաստանյան, ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում լույս տեսնող և Арм-ՄԻՏՔ Մոսկվայում լույս տեսնող անկախ շաբաթաթերթերի համար: 1. Պարոն Ղազարյան, ինչպե?ս է ապրում այսօր մեր հանրապետության ամենափոքր` Վայոց ձարի մարզը, վայոցձորցին: Կարծում եմ Ձեր այս հարցը հստակեցման կարիք ունի: Նախ Վայոց ձորի մարզը ամենափոքր ասելով պետք է հստակեցնել, թե որ ցուցանիշի դիտարկումն է հիմք ընդունվում, մյուս կողմից` ՀՀ Վայոց ձորի մարզը վարչատարածքային միավոր է, ուստի ինձ համար անհասկանալի է ,,ինչպես է ապրում մարզը,, բնորոշումը: ՀՀ Վայոց ձորի մարզում հազարավոր մարդիկ են ապրում, նրանց հոգսերն ու հաջողությունները կարող են տարբեր լինել:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը 2013 թվականի մայիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր հանրահավաքում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը 2013 թվականի մայիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր հանրահավաքում 10.05.2013

Հարգարժան պարոն գեներալ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի սպաներ և զինվորներ: Պատվարժան վետերաններ և ազատամարտիկներ: Սիրելի հայրենակիցներ: Տիկնայք և պարոնայք: Այսօր Հայաստանի Հանրապետությունում պետական տոն է. Հաղթանակի և խաղաղության տոն: Այն նշանավորվում է Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովրդի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և Արցախյան հերոսամարտի բեկումնային և կարևորագույն ռազմական հաջողությամբ՝ Շուշիի ազատագրմամբ: Պատահական չէ, որ այս օրը ձևակերպված է որպես Հաղթանակի և խաղաղության օր, քանզի խաղաղություն հնարավոր է հաստատել միայն հաղթանակի միջոցով, խաղաղությունն իմաստավորվում է միայն հաղթանակով: Այս օրով մեր ժողովրդի փառապանծ զավակները մեզ վերադարձրել են հաղթողի ոգին, հաղթանակի ուժն ու հրճվանքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29