Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը 2014 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառման ժամանակ

12.05.2014



 Հարգարժան պարոն գեներալ:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հարգելի սպաներ և զինվորներ:
Հարգելի պարոն քաղաքապետ:
Սիրելի վետերաններ և ազատամարտիկներ:
Սիրելի հայրենակիցներ:
Տիկնայք և պարոնայք:
Այսօր մենք տոնում ենք Հաղթանակի և խաղաղության օրը: Այդ օրը, իբրև տոն, առաջին անգամ մեզ պարգևել են մեր ժողովրդի հարյուր հազարավոր այն քաջարի զավակները, որոնք Խորհրդային Միության ժողովուրդների և առաջադեմ մարդկության հետ համատեղ, դժվարին պայքարի գնով Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ փառահեղ հաղթանակ տոնեցին՝ փրկելով ողջ մարդկությանը սարսափելի վտանգից: Այդ հաղթանակի արդյունքը տևական խաղաղությունն էր, որի ընթացքում մեր ժողովրդի կենարար ուժով հզորացավ մեր Հայրենին: Տասնամյակներ անց Արցախի մեր հայրենակիցների առջև ծառացավ սեփական բնօրրանում բնաջնջվելու վտանգը, ինչին ի պատասխան քաջասիրտ արցախցիները, համայն հայության աջակցությամբ, կարողացան դիմակայել թշնամուն՝ Հաղթական ազատության նվաճումով, որի թագն ու պսակը Շուշիի ազատագրումն էր:
Փառք մեր հաղթանակի և խաղաղության, Հայաստանի և Արցախի ազատության, Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջորդիներին:
Փառք ու պատիվ մեզ հետ, մեր կողքին ապրող իրական լեգենդներին՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Արցախյան գոյամարտի ազատամարտիկներին:
Սիրելի հայրենակիցներ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և նվիրական օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Հավատացնում եմ Ձեզ, որ փառահեղ հաղթանակներով իր ուղին անցած հայկական բանակը շարունակում է մնալ մեր խաղաղության և անվտանգության իրական պաշտպանը Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Արցախի Հերոս, «Ոսկե արծիվ», ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշանների ասպետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արցախի Հերոս, «Ոսկե արծիվ», ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշանների ասպետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ:
Փառք հայ ժողովրդին:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27