Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ

01.08.2013

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մեծարգո պարոն նախարար:

Գերաշնորհ Սրբազան:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգարժան գեներալներ, սպաներ և զինվորներ:

Հարգելի գործընկերներ:

Սիրելի հայրենակիցներ:

Այսօր մեզ համար մեծ տոն և ցնծություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսը` կազմավորման 16-րդ տարեդաձի կապակցությամբ: 4-րդ բանակային կորպուսի պատասխանատվության տիրույթն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: Մեզ համար այն ունի առանձնահատուկ նշանակություն, քանզի Վայոց ձորի ողջ սահմանային գիծը վերահսկվում է հենց այդ ռազմական ստորաբաժանման կողմից: Շնորհավորանքով հանդերձ Վայոց ձորի ողջ ազգաբնակչության անունից իմ խորին շնորհակալություն եմ հայտնում 4-րդ բանակային կորպուսի բոլոր զինծառայողներին, կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ղեկավարությամբ` իրենց անձնվեր և դժվարին ծառայության արդյունքում մեր ժողովրդի խաղաղ գոյակցությունն ապահովելու, մեզ անվտանգ ու ապահով կյանք պարգևելու համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արցախի Հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին, նրան ուղեկցող բարձրաստիճան գեներալներին և սպաներին, ինչպես նաև մեր գործընկերներին իրենց ներկայությամբ մեզ պատվելու և այսօրվա միջոցառմանն առանձնահատուկ շուք և բովանդակություն հաղորդելու համար:

Կրկին անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսին` կազմավորման տարեդարձի առիթով և մաղթում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր ծառայողներին խաղաղ ծառայություն, անձնական հաջողությոնւներ և նորանոր ձեռքբերումներ` զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար:

Փառք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40