Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողների ծնողների հետ կորպուսի  հրամանատարական կազմի հանդիպմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողների ծնողների հետ կորպուսի հրամանատարական կազմի հանդիպմանը 22.11.2014

      Հարգարժան պարոն գնդապետ, հարգելի հյուրեր, հայրենակիցներ, սիրելի զինվորներ:     Սիրով ողջունում և շնորհավորում եմ հիշարժան այս հանդիպման առիթով: Այսօր իրենց ծննդավայր են ժամանել 3-րդ բանակային կորպուսում լավագույնս ծառայող զինվորները՝ հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:    Գովելի ավանդույթ է դառնում Հայկական բանակում ծառայող զինվորների հանդիպումն իրենց ծնողների հետ: Այսպիսի միջոցառումները մեծ նշանակություն ունեն...

Էդգար Ղազարյանի հրաժեշտի ելույթը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 2014 թվականի հոկտեմբերի 24-ին կայած ընդունելության ժամանակ

Էդգար Ղազարյանի հրաժեշտի ելույթը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 2014 թվականի հոկտեմբերի 24-ին կայած ընդունելության ժամանակ 27.10.2014

Հարգելի գործընկերներ: Տիկնայք և պարոնայք: 2014 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է կառավարության այդ որոշումը և ՀՀ Նախագահի հրմանագրով ինձ նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում ես պաշտոնավարում եմ 2012 թվականի հունիսի 22-ից, այսինքն ուղիղ երկու տարի չորս ամիս և մեկ օր կամ 853 օր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Եթե այդ աշխատանքի ընթացքում մեզ հաջողվել է ունենալ ձեռբերումներ, որոնց արդյունքում թեթևացել է մեր հասարակության կամ դրա մի մասի հոգսը, նրանց համար ստեղծվել են կյանքի և գործունեության առավել լավ պայմաններ, ապա ես միայն ուրախ եմ դրա համար: Եթե մեր համատեղ աշխատանքի հետևանքով եղել են թերություններ և բացթողումներ, որոնք հնարավոր է անհանգստություն կամ հոգս պատճառած լինեն որևէ քաղաքացու, ապա ես անկեղծորեն ցավում եմ դրա համար

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը՝ ՀՀ Անկախության օրվա առիթով կազմակերպված ,Բաց դասին՚ 21.09.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը՝ ՀՀ Անկախության օրվա առիթով կազմակերպված ,Բաց դասին՚

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը Tert.am կայքի թղթակցի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը Tert.am կայքի թղթակցի հետ 15.08.2014

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հայ-նախիջևանյան սահմանային իրավիճակը համարում է խաղաղ: >,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինիս խոսքով՝ նույնիսկ վերջին սահմանային լարվածության ժամանակ իրենց դիրքերում կրակոցներ չկան ոչ բնակավայրերի, ոչ դիրքերի ուղղություններով, և իրավիճակն ընդհանուր առմամբ խաղաղ է. >:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը henaran.am կայքի լրագրող Սերինե Գաբրիելյանի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը henaran.am կայքի լրագրող Սերինե Գաբրիելյանի հետ 01.08.2014

<<Մեր մարզում տուրիզմի զարգացումը տարբեր ուղղություններով ենք դիտարկում: Առաջինը Ջերմուկ քաղաքն է, որ Կառավարության որոշմամբ հռչակված է տուրիստական կենտրոն, մշակված է այդ քաղաքի զարգացման հեռանկարային փուլը, և մենք հիմա հետևողականորեն փորձում ենք այդ ծրագրի դրույթներով առաջնորդվել>>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ ներկայացնելով մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը: Նա նշեց, որ նպատակ է դրված զարգացնել Ջերմուկն՝ իբրև առողջարանային,...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը <<Հրապարակ >>թերթի թղթակցի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը <<Հրապարակ >>թերթի թղթակցի հետ 25.07.2014

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, քանզի կարծում է, որ եթե մեր հասարակության մեջ կան սոցիալական, տնտեսական ու այլ բնույթի խնդիրներ, դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց: >,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։ Hraparak.am-ի դիտարկմանը, թե այս բարեփոխումները հիմնականում միտված են փոխելու երկրի կառավարման մոդելը՝ կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանականի, Էդգար Ղազարյանն ասաց, որ ինքն, օրինակ, այս հարցում հենց կիսանախագահականի կողմնակից է և այդ առումով կազմել է իր կողմից կազմված առաջարկությունների մի փաթեթ, որը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-23 11:40:29