Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը www.mitk.am լրատվական-վերլուծական կայքի լրագրող Սիմոն Սարգսյանի հետ

24.07.2013

 Հարցեր` www.mitk.am լրատվական - վերլուծական կայքի, <Ժամանակի ՄԻՏՔ>

հայաստանյան, <ՄԻՏՔ - IDEA> ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում լույս տեսնող և

Арм-ՄԻՏՔ Մոսկվայում լույս տեսնող  անկախ շաբաթաթերթերի համար:

 

1. Պարոն Ղազարյան, ինչպե?ս է ապրում այսօր մեր հանրապետության ամենափոքր`

Վայոց ձարի մարզը, վայոցձորցին:

Կարծում եմ Ձեր այս հարցը հստակեցման կարիք ունի: Նախ Վայոց ձորի մարզը ամենափոքր ասելով պետք է հստակեցնել, թե որ ցուցանիշի դիտարկումն է հիմք ընդունվում, մյուս կողմից` ՀՀ Վայոց ձորի մարզը վարչատարածքային միավոր է, ուստի ինձ համար անհասկանալի է ,,ինչպես է ապրում մարզը,, բնորոշումը: ՀՀ Վայոց ձորի մարզում հազարավոր մարդիկ են ապրում, նրանց հոգսերն ու հաջողությունները կարող են տարբեր լինել:

 

2. Հիմնական դժգոհությունները Ձեր ղեկավարած մարզից, սակայն ոչ միայն Ձեր

կողմից կառավարվող ժամանակահատվածում, ստացվում է Վայք քաղաքից, որը լինելով

երբեմնի արդյունաբերական, այսօր գործազրկության և դրա արդյունք արտագաղթի ու

արտագնա աշխատանքի մեկնողների խնդիր ունի: Ի?նչ է արվում Վայքում բնակչության

զբաղվածության խնդիրները լուծելու ուղղությամբ:

Կցանկանայի իմանալ թե հատկապես ում են ուղղված Վայք քաղաքից ստացված դժգոհությունները: Ինչ վերաբերում է Վայք քաղաքի հիմնախնդիրներին, ապա դրանք մշտապես գտնվում են ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ մեր ուշադրության կենտրոնում: Պետական ծրագրերը, հասկանալի է, որ առավելապես ուղղված են սոցիալական ենթակառուցվածնքների զարգացմանը: Այդ տեսանկյունից մենք փորձում ենք ընդունել տրամաբանական որոշումները՝ հաշվի առնելով մի կողմից առանձին բնակավայրերի առանձնահատկությունները, մյուս կողմից տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրները: Ինչ վերաբերում է զբաղվածության խնդիրների լուծմանը, ապա պետք է նշեմ, որ նոր աշխատատեղերի ստեղծումը, աշխատանքի դիմաց արժանապատիվ վաստակի ապահովումը ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կարևողրագույն ուղղություններից մեկն է: Այդ խնդիրը առավելապես հնարավոր է լուծել տնտեսական զարգացման և նոր ներդրումների հաշվին: Մենք մեր իրավասությունների շրջանակներում պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել ներդրումային բոլոր ծրագրին, որնք կարող են նպաստել կառավարության ծրագրերի իրականացմանը:

 

3. Ընդհանրապես` Վայոց ձորի մարզից մե?ծ են արտագաղթի տեմպերը:

Արտագաղթի մասին շատերն են խոսում, սակայն ինձ հայտնի չէ վերջին շրջանում կատարված գեթ մեկ հետազոտություն կամ վերլուծությունը, որը հնարավորություն կտար հասկանալու այդ երևույթի իրական պատճառները, մասշտաբները և դրսևորման ձևերը: Արտագնա աշխատանքը նոր երևույթ չէ մեր իրականության մեջ, այն գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում: Ավելին, բնակչության միգրացիոն, այդ թվում՝ աշխատանքային բնույթի, հոսքեր նկատելի են ողջ աշխարհում: Գրեթե համընդհանուր խնդիր է, երբ մարդիկ ձգտում են փոքր բնակավայրերից տեղափոխվել ավելի մեծ բնակավայրեր, ավելի թույլ զարգացած երկներից՝ առավել զարգացած երկրներ: Մեզ մոտ առայժմ չկա հստակ վիճակագրություն, հասկանալու համար խնդրի էությունն ու մասշտաբները: Իմ տպավորությամբ ոչ միշտ է, որ արտագնա աշխատանքի մեկնողները հայտնվում են ավելի լավ պայմաններում, քան դրանք կան մեր երկրում: Ամեն տեղ էլ կան բազմաթիվ դժվարություններ: Կարծում եմ, որ մեր երկրում կան բավարար պայմաններ, թե կրթություն ստանալու և ստացված գիտելիքները կիրառելու, թե սեփական աշխատանքի վաստակով ապրելու համար: Բազմաթիվ են մարդիկ, որոնք ապրելով անգամ հեռավոր փոքր գյուղերում, զբաղվելով գյուղատնտեսությամբ, իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողանում են ապահովել իրենց ընտանիքների արժանապատիվ կյանքը:

 

4. Վայոց ձորի մարզը հայտնի է ոչ միայն Հայաստանում հայտնի իր գինիներով և

համապատասխանաբար Արենի տեսակի խաղողագործությամբ, այլև լինելով

գյուղատնտեսական մարզ, միևնույն ժամանակ առողջարանային գոտի  իր հայտնի

Ջերմուկ հանքային ջրով, հանգստյան տներով, Նորավանքով, Գլաձորով ... Որքանո?վ

է տուրիզմը զարգացած Վայոց ձորում:

Զբոսաշրջությունը ոչ միայն մեր մարզի տնտեսության կարևոր ուղղություններից մեկն է, այլև մեր հեռանկարային ծրագրերի մեծ մասը կապված են հենց այդ բնագավառի հետ: Ջերմուկ քաղաքը ՀՀ կառավարության կողմից հռչակվել է որպես տուրիզմի կենտրոն: Շվեյցարական հայտնի խորհրդատվական ընկերություններից մեկի հետ համատեղ մշակվել է քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիր: Մենք հետևողական ենք լինելու այդ ծրագրի իրականացման հարցում և վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում Ջերմուկի առջև բացվելու են զարգացման նոր հեռանկարներ: Ինչ վերաբերվում է մեր մարզի տարածքում գտնվող մյուս պատմամշակութային վայրերին, որոնցից ընդամենը մի քանիսն եք Դուք թվարկում, ապա ասեմ, որ մենք մշտական աշխատանք ենք իրականացնում այդ վայրերում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Վայոց ձորն ընդգրկված է միջազգային մակարդակի մի շարք զբոսաշրջային երթուղիներում: Ընդամենը մի քանի օր առաջ Նորավանքում տեղի ունեցավ Սևծովյան տարածաշրջանի Մետաքսի ճանապարհ կոչվող տուրիստական ծրագրի Հայաստանյան շնորհանդեսը: Մենք ընդգրկված ենք նաև միջազգային մասշտաբի նշանակություն ունեցող Գինու ճանապարհ ծրագրում: Արենի գինու փառատոնը տարեցտարի նոր թափ է հավաքում և մեծ հնչեղություն ստանում: Անցյալ տարի այդ միջոցառմանը իր ներկայությամբ պատվեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տարի մենք Արենի գինու փառատոնը կազմակերպելու ենք երեք օրով՝ զուգորդելով մշակութային միջոցառումներով և ժողովրդական տոնախմբություններով: Այժմ մենք տարբեր ծրագրերով, այդ թվում պետական աջակցության միջոցներով խրախուսում ենք ինչպես տնայնագործական գինեգործության զարգացումը, այնպես էլ փոքր հյուրատների կառուցումը: Բոլորովին վերջերս մենք ապակենտրոնացված մակարդակում համագործակցություն ենք հատստատել Ֆրանսիայի գինեգործական հայտնի շրջաններից մեկի Ռեոն Ալպեր նահանգի հետ, որոնք մեզ պատրաստակամ են տրամադրելու տեխնիկական և մասնագիտական աջակցություն այդ ծրագրերի իրականացման հարցում:

 

5. Վայոց ձորի մարզում ներդրումային ինչպիսի? ոլորներ կան, որոնք կհետաքրքրեն

Մոսկվայում և Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի նահանգում ապրող մեր

հայրենակիցներին, ովքեր ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանում:

Կարծում եմ ներդրումների համար խիստ գրավիչ կարող են լինել Ջերմուկ քաղաքում իրականացվելիք ծրագրերը: Այսօր էլ Ջերմուկում հսկայածավալ ներդրումներ են իրականացվում առողջարանային և հյուրանոցային ոլորտում: Քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում են ոչ միայն նոր հյուրանոցների և առողջարանների կառուցում, այլև զբոսաշրջային արդյունաբերության բազմաթիվ այլ ոլորտների, որտեղ կատարվելիք ներդրումները ևս, իմ կարծիքով, շահեկան արդյունք կարող են ապահովել: Կարծում եմ արդարացված կլինեն նաև ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես անասնապահության, այգեգործության, գինեգործության ոլորտներում: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր հավանական ներդրողի հետ քննարկել առանձին ծրագրեր և ամանայն աջակցություն ցուցաբերել նրանց իրենց աշխատանքներում:

 

6. Վայոց ձորում բնության հրաշալիքների կողքին իբրև խնդիր անընդմեջ

բարձրաձայնվում է Ամուլսարի հանքարդյունաբերության հարցը, ո?ր փուլում է այն

և` ըստ Ձեզ, որքանո?վ է նպատակահարմար դրա շահագործումը:

ՀՀ օրենսդրությունը մարզպետներին հանքարդյունաբերության ոլորտում իրավասություններ չի վերապահել, ուստի այդ հարցի շուրջ կարող են կոմպետենտ տեսակատներ հայտնել համապատասխան գերատեսչությունները: Առավել ևս ես չեմ այն պաշտոնյան, որը պետք է որոշի այդ հանքավայրի շահագործման նպատակահարմարությունը:   Որպես խոշոր ներդումային ծրագիր, ակնհայտ է, որ այն կարող է դրական նշանկություն ունենալ տնտեսական զարգացման առումով, սակայն, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում պետք է ճիշտ հաշվարկվեն բնապահպանական և հասարկության կայուն զարգացման վրա ազդող այլ ռիսկերը և ընդունվեն համապատասխան որոշումներ

 

7. ՀՀ կառավարությունից ստացվող դոտացիաներն ու ՀՀ Նախագահի կողմից տրվող

ծրագրային հատկացումները ժամանակի?ն տեղ հասնում են և ինչպիսի? ծրագրերի

իրականացման հնարավորություն տալիս:

Այլ կերպ լինել չի կարող: Դա մեր հիմնական խնդիրն է՝ ապահովվել պետական միջոցների արդյունավետ օգտագործումը: Պետական որոշ ծրագրեր իրականացվում են պետական բյուջեով նախատեսված կանոնավոր հատկացումներով, դրանք մասնավորապես վերաբերում են կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներին: Որոշ խումբ ծրագրեր իրկանացվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հրատապ լուծում պահանջող խնդիրների համար նախատեսված միջոցներով: Դրանց հաշվին իրականացվում են փողոցների բարեկարգման, բազաբնակարանային շենքների տանինքների հիմնանորոգման, ջրագծերի, գազատարիների կառուցման ու վերանորգման և այլ ծրագրեր: Սահմանմերձ Խաչիկ համայնքում մենք աջակցություն ենք ցուցաբերում 4-րդ կարգի վթարային տների բնակիչների նոր տուն կառուցելու հարցում և այլն:

 <

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57