Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հարցազրույցը ynker.am կայքի թղթակցի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հարցազրույցը ynker.am կայքի թղթակցի հետ 08.12.2015

Նվիրվենք մեր աշխատանքին և սիրենք հայրենի երկիրը:

ՀՀ Վայյոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողով

ՀՀ Վայյոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողով 05.11.2015

Многоуважаемые коллеги, участники и гости, от имени Администрации Вайоцдзорской области приветствую вас на Четвертом российско-армянском межрегиональном форуме. Это масштабное событие уже в который раз собирает в Армении представителей министерств и ведомств, администраций регионов и торгово-промышленных палат, ведущих специалистов образовательных и научных центров двух стран. Россия и Армения поддерживают активный политический диалог, в том числе и на межрегиональном уровне. Особое значение этого Форум имеет тот факт, что в нем заключены такие области, как экономика, культура, образование, наука, вопросы молодежи. Хочу отметить, что Вайоцдзорская область за последие несколько лет сотрудничает с двумя регионами Российской Федерации: с Архангельской и Нижегородской областями. С каждой из областей были подписаны соглашения о сотрудничестве в торгово-экономическом, научно-техническом, культурном и гуманитарном сферах. В рамках этих соглашений мы проделали большую работу, и я более чем уверен, что сегодня, с подписанием Протокола мероприятий на 2015-2017 годы по реализации Соглашения между Правительством Архангельской области и Администрацией Вайоцдзорской области мы сделаем новые и уверенные шаги к укреплению и к расширению межрегионального сотрудничества, а также к реализации новых и инновационных идей. Я надеюсь

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողների ծնողների հետ կորպուսի հրամանատարական կազմի հանդիպմանը, 09.10.2015թ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողների ծնողների հետ կորպուսի հրամանատարական կազմի հանդիպմանը, 09.10.2015թ 09.10.2015

Հարգարժան պարոն գեներալ, հարգելի ծնողներ, սիրելի զինվորներ, Սիրով և ամենայն հպարտությամբ ողջունում եմ բոլորիս այս սրտառուչ հանդիպման կապակցությամբ: Հանդիպում, որն ուղղված է բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացմանն ու ամրապնդմանը, քանզի բանակն, իրապես, մեր տունն է ու մեր ամրոցը: Խոսքս ամենայն սիրով եմ ասում, որովհետև հայ ժողովուրդը, այդ թվում վայոցձորցիներս նաև որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, միշտ էլ սիրել, գնահատել և ամենայն հոգածություն են դրսևորել հայ զինվորի, այս դեպքում՝ Հայոց բանակի զինվորի, սպայի, հրամանատարի նկատմամբ: Հպարտորեն եմ արտահայտում իմ մտքերը նաև այն հանգամանքով պայմանավորված, որ Վայոց ձորից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսում ծառայության մեջ գտնվող մեր մարզի 50 զավակներն աչքի են ընկել լավագույն ծառայությամբ և արժանացել իրենց ծնողներին հանդիսավորությամբ հանդիպելու պատվին: Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր զինծառայողների ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, իսկ զինվորներին ասել՝ ապրեք դուք, ոչ միայն հայրենիքին ձեր պարտքը տալու համար, այլև պատվախնդրորեն ծառայելու համար: Հարգելի ներկաներ, թույլ տվեք իմ անունից ու ձեր կողմից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ընձեռած այս հնարավորության և մեր զավակների նկատմամբ դրսևորած հոգատարության համար: Փառք ու պատիվ Հայոց հաղթանակած բանակին, խաղաղ օրեր ու բարի ծառայություն հայ զինվորին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը, 05.10.2015 թ.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը, 05.10.2015 թ. 05.10.2015

Սիրելի ուսուցիչներ: Ամենայն սիրով ու խորին հարգանքով ի դեմս Ձեզ շնորհավորում եմ մեր մարզի հանրակրթական հաստատությունների 1083 ուսուցիչներին մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Սիրելիներս, թույլ տվեք, օգտվելով ընձեռված առիթից, նշել Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած երախտագիտության ու սիրո մասին և հավելել, որ բոլորը սիրով են սպասում այս շատ ցանկալի, համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և խոնարհումի խոսքեր, որոնց Դուք իրապես արժանի եք՝ աշակերտների նկատմաբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած ծնողական սիրո Ձեր դրսևորմամբ: Հարգելիներս, անառարկելի ճշմարտություն է, որ ամուր պետականություն ունենալու համար պետք է ունենալ լավ հասարակություն, իսկ լավ հասարակություն ունենալու համար հարկ է ունենալ հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Իսկ Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ: Եվ հանդերձ այդ ամենով՝ զորավիգ դառնում մեր մարզի զարգացման գործին, որպեսզի այն համահունչ լինի պետության զորացման ու հզորացման գործընթացին: Իրավ անուրանալի է Ձեր ներդրումը հասարակության զարգացման գործընթացում: Ի տրիտուր այդ ամենի՝ Դուք արժանանում եք Ձեր սաների անսպառ սիրուն և հասարակության երախտագետ վերաբերմունքին: Համոզված եղեք, որ մարզային իշխանությունները մշտապես Ձեր կողքին են լինելու և անելու են ամեն հնարավորը, Ձեզ համար աշխատանքային նորմալ պայմաններ ապահովելու նպատակով: Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ, խաղաղ աշխատանքային առօրյա: Ձեզ` գնահատումի ու մեծարանքի խոսքեր, հարգանքի ու խոնարհումի դրսևորումներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը <<Բերքի տոն-2015>> մարզային միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը <<Բերքի տոն-2015>> մարզային միջոցառմանը 05.10.2015

Հարգաժան պարոն նախարար, պարոնայք գեներալներ, Տեր Հայր, հարգելի հյուրեր, եղեգնաձորյան բերքի տոնի սիրելի մասնակիցներ: Ջերմորեն ողջունում ու շնորհավորում եմ ավանդական բերքի տոնի կապակցությամբ, բոլորիս մաղթում եմ տոնական տրամադրություն: Հիրավի համաժողովրդական սեր վայելող բերքի տոնն ունի յուրահատուկ խորհուրդ, քանզի վայոցձորցիներն իրենց ստեղծած արևահամ բերք ու բարիքի , արդյունաբերական արտադրանքի, ձեռարվեստի գեղարվեստական նմուշների տոնահանդեսին զուգահեռում են ուրախ երգ ու պարի գեղեցիկ կատարումների վայելքը: Բերքի տոնը վաղուց դուրս է եկել եղեգնաձորյան տոնի սահմաններից և դարձել վայոցձորյան մարզային տոնակատարություն: Եղեգնաձորյան բերքի տոնով ավարտվում է հոկտեմբեր ամսին Վայոց ձորի մարզում կազմակերպված աշնանային եռատոնը: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 2-ին նշվել է Ռինդ համայնքիօրը, իսկ երեկ տեղի ունեցավ ,,Արենի գինու փառատոնը,,: Հարգելիներս, տոնական այս պահին ցանկանում եմ նաև բարեմաղթանքներ հղել Հայոց պետականության սահմանները հսկող հայ զինվորին և բարձրաձայնել երեկրի պաշտպանության սահմաններում զոհված մեր եղբայրների հիշատակին բոլորիս խոնարհումի մասին: Ուզում եմ բարեմաղթել Հայոց բանակին խաղաղություն, իսկ ժողովրդի խաղաղ կեցությունն ապահովելու համար շնորհակալություն հայտնել՝ զինվորից մինչև բանակի Գերագույն գլխավոր հրամանատար: Բերքի տոնի հարգելի մասնակիցներ, անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՀՀ կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է սատարել հայ գյուղացուն, կառուցելով ջրարբիացման ցանցեր, սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրելով արտոնություններ և շուկայականից ցածր գներով տրամադրելով պարարտանյութեր, , վառելանյութ և սերմացու: ՀՀ գյուռատնտեսության նախարարությունն իրականացնում է բազմապիսի ծրագրեր՝միտված երկրում անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների կողմից գյուղտեխնիկայի ձեռք բերման գործին: Սիրելի վայոցձորցիներ, թող ձեր բոլոր միջոցառումներն անցնեն այսպիսի խաղաղ պայմաններում:Թող տա Աստված, որ այսուհետ բերք ու բարիքն ավելի առատ լինի, ձեր տրամադրությունն ավելի տոնական և աստիճանաբար բարելավվի մեր երկրի և մեր մարզի բնաիչների կենսական պայմանները: Կրկին սրտանց ու ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ բարօրություն ը երջանիկ օրեր: Շնորհավոր տոնդ, սիրելի իմ վայոցձորցի:

ՀՀ վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը Ռինդի օր տոնակատարությանը

ՀՀ վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը Ռինդի օր տոնակատարությանը 02.10.2015

Սիրելի ռինդցիներ, հարգարժան հյուրեր: Ողջունում եմ բոլորիդ և ջերմորեն շնորհավորում ռինդցիներին արդեն ավանդական դարձած ,,Համայնքի օր ,, տոնակատարության կապակցությամբ: Ձևավորված ավանդույթի համաձայն Վայոց ձորի մարզում հոկտեմբեր ամսին տեղի են ունենում ընթացիկ տարվա ընթացքում ստեղծած բերք ու բարիքի տոնահանդեսներ: Ռինդը մեր մարզում և Հանրապետությունում հայտնի է իր աճեցրած քաղցրահամ մրգերով և արևահամ բանջարեղենով, արտադրած անմահական գինիով ու տարատեսակ պտուղներից ստացած օղու արտադրությամբ: Այսօր մենք ականատես ենք արարող, ստեղծող, քարից հաց քամող ռինդցիների առատաձեռն տաղավարներով բերքի տոնահանդեսին: Եվ սիրով ուզում եմ ասել՝ հալալ է ձեզ ռինդիներ, ձեզ տոնի բարի վայելում: Թող ուրախ տրամադրությունն ուղեկցի ձեզ տարվա և ձեր ողջ կյանքի ընթացքում: Հարգելիներս, մեր երկրի համար ռազմականապես դժվարագույն այս պահին առաջնահերթորեն անամպ երկինք և խաղաղ կեցություն եմ մաղթում բոլորիս: Եվ կարծում եմ արտահայտած պիտի լինեմ նաև ձեր կարծիքն, ասելով՝ Աստված պահապան մեր բանակին: Ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում այն զինվորներին, որոնց ծնորղները ներկա են այս պահին, քանզի նրանք են ապահովում այսօրվա մեր տոնահանդեսը խաղաղությամբ անցկացնելու հնարավորությունը և խաղաղությամբ շարունակելու վաղվա Արենիի գինու փառատոնն ու հաջորդ օրվա եղեգնաձորյան Բերքի տոնը: Հարգարժան գյուղապետ, մարղթում եմ, որ Ձեր գլխավորությամբ Ռինդի արարող ժողովուրդը հասնի առավել մեծ ձեռքբերումների: Սիրելի ռինդցիներ, կրկին շնորհավոր ձեր տոնը, ձեզ առողջություն և բարօրություն, անհոգ ու խաղաղ օրեր: Շնորհավոր տոնդ, Ռինդ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40