Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը <<Ոստիկանության օր>> տոնի կապակցությամբ կազմակերպված մարզային միջոցառման ժամանակ

16.04.2014



 Պարոնայք գեներալներ, սպաներ, ոստիկանության հարգելի ծառայողներ, հոգեշնորհ Հայր Սուրբ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք
Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում կան բազմաթիվ գեղեցիկ և նվիրական տոներ և դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն մասնագիտական տոները, որը նույն կյանքն ունեցող, նույն դժվարությունները հաղթահարող և հաջողություններ գրանցած մարդկանց տոնն է: Այդպիսի մի տոն է նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված Ոստիկանության օրը:
Այս տարի ՀՀ ոստիկանությունը նշում է համակարգի կազմավորման 96-րդ տարեդարձը: Ոստիկանությունը պետական կառավարման համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Ոստիկանության շնորհիվ է, որ ՀՀ կառավարությունը կարողանում է ապահովել Սահմանադրությամբ իրեն վերապահված մի շարք կարևորագույն գործառույթներ՝ հասարակական կարգի պահպանությունը, ներքին անվտանգության ապահովումը, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների, շահերի, գույքի, ունեցվածքի պահպանումը: Հասարակական կյանքը դժվար է պատկերացնել առանց ոստիկանության ծառայության, քանզի հանրային մեծ թե փոքր յուրաքանչյուր միջոցառման ժամանակ մենք տեսնում ենք լուռ, հանգիստ, սակայն զգոն ու պատասխանատու իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին:
Յուրաքանչյուր անգամ մենք հնարավորություն չունենք նրանց շնորհակալություն հայտնել մատուցված ծառայության համար: Ուստի կարծում եմ, որ այս օրը այն գեղեցիկ օրն է, որ շնորհավորանքների հետ մենք մեր երախտիքն ու շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության բոլոր ծառայողներին իրենց պարտքը կատարելու համար:
Ի սկզբանե ցանկացած մարդ, ով ընտրում է ոստիկանի մասնագիտությունը, գիտի, որ այդ մասնագիտությունը պարունակում է մի շարք պահանջներ՝ լինել հայրենասեր, օժտված լինել պետական մտածողությամբ, խիզախությամբ, քաջությամբ և անհրաժեշտ պահին՝ անձնազոհությամբ:
Այս գեղեցիկ օրը ուզում եմ շնորհավորել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ոստիկանությունում ծառայող բոլոր գեներալներին և սպաներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանին, մարզային վարչության գործընկերներին, ոստիկանության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժինների պետերին և անձնակազմին, ոստիկանության առանձին ստորաբաժանումների ղեկավարներին և անձնակազմին, ոստիկանության համակարգում աշխատող քաղաքացիական ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնողներին մասնագիտական տոնի առիթով:
Մաղթում եմ Ձեր ընտանիքներին անձնական և ընտանեկան երջանկություն, իսկ ծառայության մեջ պետական պարգևի արժանի հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27