Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց ինտերնետային լսարան 28.09.2012
Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր ՎիվաՍելլ ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ով մասնաճյուղի ինտերնետային սենյակի կահավորման համար մասնաճյուղին նվեր էր բերել 12 համակարգիչ: Ինտերնետային լսարանն ապահովված է նաև անվճար ինտերնետային կապով: Ռալֆ Յիրիկյանին ընդունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը:
Ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր 27.09.2012
Ս.թ. սեպտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մասնակցությամբ, Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տասը համայնքների, Օքսֆամ-ի, հասարակական կազմակերպության և բարեգործական հասարակական կազմակերպության միջև` ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր` շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի բացման վերաբերյալ:
Վերանշանակումներ կայացած մրցույթների արդյունքում 26.09.2012
Հիմք ընդունելով 2012 թվականի սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 81 որոշմամբ ՓԲԸ-ի տնօրեն է վերանշանակվել Անահիտ Անուշավանի Կարապետյանը, թիվ 82 որոշմամբ ՓԲԸ-ի տնօրեն է վերանշանակվել Ռոբերտ Գերասիմի Ասլանյանը:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակեցել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի 2011 թվականի պետական բյուջեի մարզերի մասով կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներին: Մարզպետը ներկայացրել է մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը և 2011 թվականին Վայոց ձորի մարզին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:
Ուղերձ 24.09.2012
Սիրելի հայրենակիցներ, 2012 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 36 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով, քանզի ցանկացած ընտրություններով ամրապնդվում է Հայոց անկախ պետականությունը և կերտվում մեր ժողովրդի նորագույն շրջանի պատմությունը: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կազմակերպել ժամանակակից ժողովրդավարական պահանջներին համապատասխան ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքում ժողովրդի վստահությունը վայելող գործիչներն ընտրվեցին համայնքի ղեկավարների և համայնքի ավագանու անդամների պաշտոններում:
Պարգեւներ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ 24.09.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ջերմորեն շնորհավորեց Հայաստանի Հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում ու բնագավառներում իրենց ազնիվ աշխատանքով և անձնվեր ծառայությամբ աչքի ընկած այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ արժանացան հայրենիքի բարձր պարգևներին և պատվավոր կոչումներին: Վայոց ձորի մարզից Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման է արժանացել ՓԲԸ-ի տեղամասային թերապեւտ Գայանե Գուրգենի Սարգսյանը, իսկ Ռինդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Խաչատուր Ազատի Խաչատրյանը պարգեւվատրվել է Մովսես Խորենացու մեդալով: