Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը 27.08.2012

Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, մարզում գործող բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղի աշխատակիցներ:

Առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը մարզում 27.08.2012

Պետության կողմից երաշխավորված անվճար առողջարանային վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով առողջարանային բուժման կարիք ունեցող հիվանդները, որոնք ընտրվում են ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության բժշկի կողմից, հերթագրվում են մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում, որպեսզի հնարավոր լինի բոլորին ապահովելու առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերով: Ուղեգրերը բաժանվում են <<Առողջապահության բնագավառում հասարակական կարծիքն ուսումնասիրող...

Կայացավ Վայոց ձորի մարզխորհրդի 5-րդ նիստը 15.08.2012

Ս/թ օգոստոսի 14-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 5-րդ նիստը, որը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Տեղեկատվություն 14.08.2012

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24 № 711-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՏՆՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱԽՇՈՒՄ

Վայոց ձորի երիտասարդները` <Բազե-2012> տասներորդ եիտասարդական հավաքում

Վայոց ձորի երիտասարդները` <Բազե-2012> տասներորդ եիտասարդական հավաքում 14.08.2012

Երեկ Ծաղկաձորում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկեց տասներորդ եիտասարդական հավաքը, որին մասնակցում է նաևՎայոց ձորի մարզի պատվիրակությունը: Սիրով ներկայացնում ենք մասնակիցների ցուցակը, ովքեր իրենց ուժերը կփորձեն հավաքում կազմակերպվող տարբեր մրցաձևերում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը շինարարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը շինարարի օրվա կապակցությամբ 12.08.2012

Հարգելի շինարարներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ: Մասնագիտությունը, որն ընտրել եք Դուք, ամբողջությամբ համապատասխանում է մեր ժողովրդի նկարագրին: Դուք եք կոչված կերտելու մնայուն արժեքներ, որոնք ծառայում մեր ժողովրդին դարեր շարունակ: Ձեր կոչման տեր մարդիկ են կառուցել այն անգնահատելի հուշարձանները, որով մենք այսօր հպարտությամբ ներկայանում ենք աշխարհին: Մինչ մենք օտարներին կներկայանանք մեր արվեստի և գրականության գլուխգործոցներով` առաջին տեսանելի արժեքը, որով հնարավոր է պատկերացում կազմել մեր ժողովրդի կյանքի, կենցաղի, ճաշակի և մշակույթի մասին մեր քաղաքներն ու գյուղերն են, շենքերն ու շինությունները, որոնք ստեղծվում են ճարտարապետների մտքով և շինարարների բազուկներով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-07 17:57:34