Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գրադարանի տնօրենը՝ հեքիաթագիր 09.09.2013
Օրերս լույս է տեսել Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժողովածուն: Այն ընդգրկում է յոթ հեքիաթ և հասցեագրված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Գրքի ձևավորումը և նկարազարդումները նույնպես հեղինակինն են: Հեքիաթները յուրահատուկ են իրենց ասելիքով: Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ: Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով: Գրքի հեքիաթներում բնության, շրջապատի նկատմամբ սերն ու հոգատարությունն է գովերգվում: Հեքիաթների հենց նշված արժանիքները նկատի ունենալով՝ Ջերմուկի քաղաքապետի կողմից սեպտեմբերի 1-ի կապակցությամբ գրքի մեկական օրինակներ դրվեցին քաղաքային դպրոցների առաջին դասարաններում ընդգրկված բոլոր երեխաների համար պատրաստված նվերների հավաքածուի մեջ:
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 04.09.2013 թվականի թիվ 69 որոշմամբ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է ռուս մեծ գիտնական Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի անունով:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 05.09.2013
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՎԱՅՔ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ 04.09.2013
Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ ԱԻՆ աշխատակցի օր: Այդ կապակցությամբ սիրով շնորհավորում եմ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին: Փրկակար ծառայության հարգելի աշխատակիցներ, Ձեր աշխատանքը չափազանց կարևոր դեր է կատարում մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում: Իսկ Ձեր ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կարելի է նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։ Համոզված եմ, որ Դուք հնարավոր ամեն բան կանեք, մարզի ազգաբնակչության անվտանք կենցաղն ու կյանքն ապահովելու նպատակով: Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ ամենայն բարիք, անվտանգ և խաղաղ ծառայություն։

Տեղեկատվություն 03.09.2013
ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պատվիրատվությամբ մարզում կատարված հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ

Նոր ուսումնական տարվա մեկնարկը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 03.09.2013
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում մեկնարկեց 2013-2014 թվականների ուսումնական տարին: Մասնաճյուղում 0,5 դրույք ծանրաբեռնվածությամբ դասավանդում է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նախքան լսարան մտնելը Է.Ղազարյանը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի հետ շրջայց կատարեց մասնաճյուղի տարածքում` ծանոթանալով ամառային արձակուրդների ընթացքում մասնաճյուղի տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչի արդյունքում ստեղծվել են հարմարավետ լսարաններ, օժանդակ տարածքներ, ինչպես նաև դասախոսների համար կեցություն պայմաններ: Է.Ղազարյանն ու Ս. Խաչիկյանը հանդիպեցին նաև մասնաճյուղ ընդունված առաջին կուրսի ուսանողներին` շնորհավորելով նրանց ուսանողի կարգավիճակ ստանալու և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:


