Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

12.09.2013

 Սեպտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Ժողովրդական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ստորագրեցին Փոխըմբնման հուշագիր՝ Վայոց ձորի մարզում ժողովրդավարական կրթությունը խթանելու ոլորտում համագործակցության մասին:

Փոխըմբնման հուշագրի կնքմամբ կողմերը պատրաստակամություն հայտնեցին, մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը, օժանդակելու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով Վայոց ձորի մարզի Վայքի, Ջերմուկի և Եղեգնաձորի տարածաշրջաններում իրագործվելիք ,,Ժողովրդավարական քաղաքացիության կրթության հզորացում,, ծրագրին:

Փոխըմբնման հուշագրի կնքման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և կրթական կազմակերպությունների ղեկավարներ, մարզային ԶԼՄ  ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00