Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը` Վայոց ձորում 12.07.2013
Ս/թ հուլիսի 11-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը. ա/2013թ. առաջին կիսամյակի ընթացքում գենդերային ուղղվածությամբ մարզում իրականացված աշխատանքների արդյունքները: բ/ Վայոց ձորի մարզային գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների կարողությունների գնահատում և վերապատրաստման խնդիրների և ձևերի նախապատրաստում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ հուլիսի 9-ին հանդիպել է ,,Լույս,, հիմնադրամի աջակցությամբ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մի խումբ ուսանողների, որոնք հանգրվանել էին Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի տարածքում գործող ,,Լուսի,, տուրիստական հանգստի տանը: Մարզպետ Էդգար Ղազարյանը զրուցել է ուսանողների հետ նրանց ուսումնառության հետ կապված ծրագրերի մասին, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքներով մեր երկրի տնտեսության զարգացմանը օգտակար լինելու հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը:

Վայոց ձորի երիտասարդները մասնակցել են պետական խորհրդանիշերին նվիրված միջոցառմանը 11.07.2013
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների շուրջ 140 երիտասարդներ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ մասնակցել են հայկական պատական հորհրդանիշերին նվիրված ավանդական միջոցառմանը, որը տեղի է ունեցել ս/թ հուլիսի 6-ին մայրաքաղաք Երևանում:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.07.2013
Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի հուլիսի 12-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է ՀՊՏՀ ավարտական առաջին հանդիսությանը 10.07.2013
2013 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ճանապարհում էր իր շրջանավարտներին: Տոնական հանդիսությանը, որը մեկնարկել էր նույն օրը ժամը 11.00-ին, ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Արման Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՊՏՀ խորհրդի անդամ Կարեն Ճշմարիտյանը, ՀՊՏՀ խորհրդի անդամ Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանը:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 4 նիստը 10.07.2013
2013 թվականի հուլիսի 10-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 4 նիստը: Նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք `(vdzor.gov.am) Մարզպետարան բաժնի Մարզխորհրդի նիստեր ենթաբաժին:


