Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա շնորհավորանքներ

28.12.2013

 2013 թվականի դեկտեմբերի 28-ի՝ վերջին աշխատանքային օրվա ավարտին, մարզպետարանի առաջին հարկի ճեմասրահում  դրված տոնածառի շուրջ էին հավաքվել Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի անդամները, շենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատակիցները, միմյանց ամանորյա մաղթանքներ հղելու համար:                                Հանդիպումը Տերունական աղոթքով և օրհնությամբ  սկսեց Նորավանքի համալիրի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը բոլորին մաղթեց տոնական տրամադրություն, բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ, ինչպես նաև 2014թվականին աշխատանքային նորանոր հաջողություններ: Հնչեցին փոխադարձ բարեմաղթանքներ և շնորհավորանքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 09:48:53