Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ նվիրված Արտաբույնք, Շատին և Եղեգնաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման խնդիրներին

Խորհրդակցություն՝ նվիրված Արտաբույնք, Շատին և Եղեգնաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման խնդիրներին 11.03.2014

Ս/ թ մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն նվիրված Արտաբույնք, Շատին և Եղեգնաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, Արտաբույնք համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանը, Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը, > ՊՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը և մասնաճյուղի այլ աշխատակիցներ: Քննարկվեցին նշված համայնքների ջրամատակարարման կայունության և որակի հետ կապված խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Արտաբույնք, Շատին և Եղեգնաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման կայուն գրաֆիկ սահմանելու և մատակարարվող ջրի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպում առողջապահական մարզային կազմակերպությունների ղեկավարների հետ

Հանդիպում առողջապահական մարզային կազմակերպությունների ղեկավարների հետ 11.03.2014

Ս/ թ մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը և մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարները: Քննարկվեցին մարզի բնակչությանն անվճար բուժ-սպասարկմանը, բժշկական որակյալ բուժ-ծառայությունների մատուցմանը, առողջապահական կազմակերպությունների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզի առողջապահական խնդիրներին նվիրված ամենամսյա խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Սիսիանի գնդի  ձևավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Սիսիանի գնդի ձևավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը 10.03.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ ՀՀ ՊՆ 60913 զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ցականյանի հրավերով ներկա է գտնվել Հայաստանի հարավ-արևմտյան սահմանային զորամասի` Սիսիանի գնդի, ձևավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Միջոցառման շրջանակում Սիսիան քաղաքի Սիսակ Նահապետի անվան հրապարակում տեղի է ունեցել զորահանդես:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկում 10.03.2014

Մարտի 7-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում՝ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, ՀՀԿ խորհրդի անդամներ, ոլորտի մասնագետներ: Քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին բարեփոխումների էությունը, հնարավոր ուղղությունները, առաջնահերթությունները և ռիսկերը: Ծավալվեց քննարկում, ներկաները հանդես եկան առաջարկություններով, դիտողություններով, որոնք էլ հետագայում կներառվեն բարեփոխումների ծրագրերում: Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և հանդես է եկել ելույթով: Աղբյուրը՝ hhk.am

Գյուղմթերք արտադրության կին-հերոս դարձան նաև վայոցձորցի կանայք

Գյուղմթերք արտադրության կին-հերոս դարձան նաև վայոցձորցի կանայք 10.03.2014

Մարտի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Օքսֆամի հետ համատեղ կազմակերպել էր “Գյուղմթերք արտադրության կին-հերոս” ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ “Կոնգրես” հյուրանոցում: Մրցանակաբաշխությունն իրականացվում էր 4-րդ անգամ: Դրան մասնակցում էին միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Օքսֆամի աջակցությամբ ստեղծված գյուղական կոոպերատիվիների կանայք տարբեր մարզերից: Ամենամեծ ներկայացվածությունն այդ միջոցառմանն ունեին Վայոց ձորի կանայք: Մարզի Ազատեկ, Զեդեա, Գոմք, Հերմոն և Եղեգիս համայնքների կանանց գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներն իրենց արտադրանքն ու իրենց նվաճումները ներկայացնում էին միջոցառման հյուրերին և մասնակիցներին:

2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 6 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ

2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 6 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ 10.03.2014

2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Զեդեա, Հերմոն, Նոր Ազնաբերդ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի և ավագանու, Սարավան համայնքում` միայն ղեկավարի, իսկ Գողթանիկում՝ միայն ավագանու ընտրություններ: Ներկայացնում ենք համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրությունների նախնական արդյունքները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 11:53:14