Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձին

07.07.2014

Ս/թ հուլիսի 12-ին, առավոտյան ժամը 10. 00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի կունենա տոնական զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձին: Զորահանդեսին կմասնակցեն 4-րդ բանակային կորպուսի բոլոր զորամիավորումները: Զորահանդեսի ընթացքում կկազմակերպվի զինտեխնիկայի ցուցադրություն և զինվորական միավորումների շքերթ: Շքերթը տեղի կունենա կորպուսի զինվորական նվագախմբի զինվորական քայլերգերի և հայրենասիրական երգերի մեղեդիների կատարումների ներքո:
Բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու զորահանդեսին, որը կկայանա Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 10:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 17:21:05