Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընտրվել է Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ 14.04.2014
Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նիստ, որին ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը, հանրակրթական դպրոցներում շախմատ դասավանդող ուսուցիչները, մարզադպրոցների շախմատի մարզիչները, շախմատասերներ: Նախքան նիստի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի վաղամեռիկ նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակը: Նիստում ելույթ ունեցան Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մարզային ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանը, Վայքի մարզադպրոցի շախմատի մարզիչ Նաիրի Հունանյանը և Ջերմուկի > տնօրեն Երջանիկ Թադևոսյանը, ինչպես նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը: Այնուհետև նիստի մասնակիցները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին միաձայն ընտրեցին Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ:
Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը 14.04.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ ապրիլի 11-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 88 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: Ընդունելության եկած 82 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 6-ը դիմել էին այլ հարցերով, որոնց վերաբերյալ մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել բարձրացված հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է > ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 09.04.2014
Սահմանված կարգի համաձայն` 2014 թվականի ապրիլի 11-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Համերգ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին 08.04.2014
Ս/թ ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ համերգ, որը նախաձեռնել էր Վայոց ձորի մարզպետարանը: Միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների, առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Համերգը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ուժերով:
Հայաստանի ազգային պատկերասրահում ս/թ ապրիլի 4-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են > և > մրցանակաբաշխության, ինչպես նաև > ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները: Մինչ պարգևատրման պաշտոնական արարողության մեկնարկը ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր այս մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված կանանց մասին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շնորհավորել է մի շարք անվանակարգերում հաղթողներին և նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերըI: Ի թիվս այլ մրցանակակիրների ՀՀ Վայոց ձորի մարզից > մրցանակաբաշխության շրջանակում > անվանակարգում հաղթող է ճանաչվել Եղեգնաձորի «Բոնուս առևտրի կենտրոնի» տնօրեն Լիանա Գրիգորյանը, > անվանակարգում՝ Գոհար Գևորգյանը՝ ԳՄԸՀ > ծրագրի կողմից հաղթող ճանաչվելու համար և > անվանակարգում՝ Վարդուհի Օհանյանը՝ ՄԱԶԾ երևանյան գրասենյակի կողմից խրախուսական մրցանակ ստանալու կապակցությամբ: > անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը:


