Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 15.05.2014

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքի միջազգային օրը նշվում է 1994թվականից: Իհարկե, մինչ այդ էլ բոլորիս ուշադրության կենտրոնում է միշտ եղել մեր ընտանիքը, քանզի հայ ժողովուրդն ի սկզբանե մեծ հարգանք ու մեծարանք է դրսևորել ընտանիքի ավագների նկատմամբ, հոգատարություն ու խնամք՝ կրտսերների նկատմամբ: Այնուամենայնիվ, այս տոնը կրկին բոլորիս ուշադրությունը հրավիրում է մեր ընտանիքներին, ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում` ընտանիքի անդամների նկատմամբ հոգածություն և ուշադրություն դրսևորելու: Յուրաքանչյուր երկիր հզոր է ամուր ու կայացած ընտանիքներով, քանզի ընտանիքն է հանդիսանում հասարակության ձևավորման բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հասարակական օղակը: Մաղթում եմ՝ Ձեր ընտանիքներում երջանկություն վայելելու բարձր զգացողություն, որի հանրագումարում՝ երջանիկ կենսակերպով հասարակություն: Համոզված եմ, որ միայն երջանիկ հասարակությամբ մենք կարող ենք կերտել մեր երկրի լուսավոր ապագան, ստեղծել զարգացող տնտեսություն, պաշտպանել մեր երկրի սահմանները և ապահովել հարատև խաղաղություն: Ուստի բոլորիդ մաղթում եմ երջանիկ, ամուր ու կայուն ընտանիք: Ձեր ընտանիքներում թող միշտ իշխի խաղաղություն, սեր և բարեկեցություն:

Վոլեյբոլի ընկերական հանդիպում դասախոսների միջև

Վոլեյբոլի ընկերական հանդիպում դասախոսների միջև 14.05.2014

2014 թվականի մայիսի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի ընկերական հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագետ դասախոսների և ֆիզդաստիարակության և արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոսների միջև: Տնտեսագետ դասախոսների թիմի ավագն էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը, իսկ թիմի կազմում հանդես էին գալիս ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը, Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մանուկ Մովսիսյանը, Կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու Վարդան Վլասյանը, ՀՊՏՀ ռեկտորի օգնական, տնտեսագիտության թեկնածու Սևակ Խաչատրյանը, Տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վահե Բուլանիկյանը: Լարված մրցապայքարում 2:1 հաշվով հաղթեց ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոսների թիմը:

Ընդունելություն Լեհաստանի դեսպանատան կողմից

Ընդունելություն Լեհաստանի դեսպանատան կողմից 14.05.2014

2014 թվականի մայիսի 13-ին Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն Զդզիսլավ Ռաչինկու և նրա տիկնոջ հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը տիկնոջ հետ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Լեհաստանի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակում

Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակում 14.05.2014

2014 թվականի մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Կայուն զարգացման բաժնի ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանի և նույն բաժնի ենթակառուցվածքների ավագ մասնագետ Զարուհի Թոխմախյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաշխարհային բանկի կողմից զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի Վայոց ձորի մարզին վերաբերող խնդիրներն ու հեռանկարները:

Է.Ղազարյանը պարգևատրվել է <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ>> հուշամեդալով

Է.Ղազարյանը պարգևատրվել է <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ>> հուշամեդալով 12.05.2014

  Երկրապահի օրվա առիթով ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 07/18 հրամանով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը պարգևատրվել է Երկրապահ կամավորականների միության <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ>> հուշամեդալով:

Գրքի շնորհանդես Աղնջաձոր համայնքում

Գրքի շնորհանդես Աղնջաձոր համայնքում 12.05.2014

2014 թվականի մայիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ միասին Աղնջաձոր համայնքում մասնակցել են «Աղնջաձոր. տարեգրություն» գրքի շնորհանդեսին: Նախքան արարողությունը Էդգար Ղազարյանը և միջոցառման մյուս մասնակիցները ծաղիկներ են դրել և գլուխ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի առջև:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39