Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ 11.02.2015

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում ,,Հիշում եմ և պահանջում,, կարգախոսի ներքո Հայաստանում և արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ծրագրի՝ բարձր մակարդակով իրականացման գործում պետական մարմինների մասնակցությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր 11.02.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը և առկա խնդիրները: Քննարկվել են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը և միջոցառումները: Անդրադարձ է եղել նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի ընթացքին: Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է մարզպետարանների արդյունավետ աշխատանքը և հանձնարարել ՀՀ մարզպետներին` բարձրացված խնդիրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի  1-ին նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 1-ին նիստը 11.02.2015

2015 թվականի փետրվարի 11-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 1-ին նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր 2015թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված

Խորհրդակցություն նվիրված նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքների բարելավման հարցերին

Խորհրդակցություն նվիրված նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքների բարելավման հարցերին 06.02.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքների բարելավման հարցերին նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մասնակցում էին՝ փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանը, Մելսիկ Հարությունյանը, ՀՀ ԱՆ նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետը, Ջերմուկի, Վայքի քաղաքապետերը, Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալը, Մալիշկայի, Գլաձորի, Զառիթափի, Աղավնաձորի, Արենիի, Արփիի, Վերնաշենի, Գնդեվազի և Ագարակաձորի համայնքների ղեկավարները, Ռինդի համայնքի աշխատակազմի քարտուղարը, ինչպես նաև մարզի 17 ՆՈՒՀ-երի տնօրենները, ,,Եղեգնաձորի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի, ,,Վայքի բուժմիավորում,, ՓԲԸ-ի, Ջերմուկի ,,Բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի, ,,Արենիի ԱԱՊԿ,, և ,,Մալիշկայի ԱԱՊԿ,, տնօրենները, ինչպես նաև մարզպետարանի կառաուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Բացելով խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետը կարևորեց մարզի 13 համայնքների 17 նախադպրոցական

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց ձոր. քննարկվել են մարզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց ձոր. քննարկվել են մարզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները 06.02.2015

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական այցն է կատարել Վայոց ձորի մարզ: Խորհրդակցությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ջրային ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք: Նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում նշել է, որ թեև նախորդ տարի մարզի ագրարային ոլորտի որոշ ճյուղերում դրական տեղաշարժեր գրանցվել են, սակայն մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված, ինչպես օրինակ վարելահողերի օգտագործման ցածր մակարդակը: Մարզում առկա 16199.5 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է ընդամենը 4684 հեկտարը (28.9%): «Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը հանրապետությունում վերջին տարիներին էականորեն բարձրացել է:

ՏԿԱԻ նախարարի հետ իրենց մտահոգություններով կիսվեցին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչները

ՏԿԱԻ նախարարի հետ իրենց մտահոգություններով կիսվեցին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչները 04.02.2015

Շարունակվում են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի այցերը սահմանամերձ գյուղեր: Փետրվարի 3-ին Ա. Երիցյանն այցելել է Վայոց ձորի մարզի Խաչիկ (1022 բնակիչ, 255 տնտեսություն) գյուղը: Այցի նպատակն էր զրուցել գյուղի բնակիչների հետ՝ նրանց հուզող հարցերը, խնդիրներն իրենցից լսելու և դրանց լուծումներ տալու համար: Արենի-Խաչիկ ավտոճանապարհին նախարար Երիցյանը կանգ առավ՝ քարաթափման ենթակա վտանգավոր տեղամասում: Վայոց ձորի Մարզային Փրկարարական Վարչության պետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց նախարարին ընթացիկ իրավիճակն ու իրականացված ուսումնասիրությունները: Ա. Երիցյանը հանձնարարականներ տվեց՝ պայթեցման ճանապարհով քարաթափման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Խաչիկ գյուղում Ա. Երիցյանին դիմավորեցին գյուղապետը և բնակիչները, վերջիններս նշեցին, որ ուրախ են նախարարի հետ իրենց հուզող հարցերը կիսելու և միասին լուծումներ գտնելու հնարավորության համար: Ողջունելով խաչիկցիներին՝ նախարար Երիցյանը նշեց, որ արդեն տեղյակ է սահմանամերձ գյուղում առկա խնդիրներին, սակայն ցանկանում է անձամբ զրուցել գյուղացիների հետ և լսել նրանց առաջարկները. «Անշուշտ, պետությունը կանգնած է գյուղացու կողքին, սակայն կան հարցեր, որ պետք է ձեզ հետ միասին քննարկենք, հասկանանք, ես ուզում եմ անձամբ ձեզանից լսել ձեզ հուզող հարցերի մասին, ինչպես նաև՝ ցանկանում եմ, որ միասին լուծման ուղիներ գտնենք: Պետք է այնպես անենք, որ գյուղացին լավ ապրի: Պետք է ամեն ինչ անենք, որ գյուղը զարգանա և երիտասարդները մնան իրենց հայրենի հողում»,-ասաց Ա. Երիցյանը: Խաչիկցիների խոսքերով՝ գյուղի հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, բնակարանաշինությունը, գյուղում աշխատատեղերի ստեղծման հարցը: Ոռոգման ջրի հարցի լուծումը, ըստ գյուղի բնակիչների, փոքրիկ դամբայի կառուցումն է: Նախարար Երիցյանը մի շարք հարցերի լուծման վերաբերյալ տեղում հանձնարարականներ տվեց՝ խոստանալով նաև ընթացք տալ երկարաժամկետ խորհրդակցության կարիք ունեցող հարցերին: Նշենք. որ այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Աղբյուրը՝ mta. gov.am,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 18:38:29