Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

12.06.2015

 2015 թվականի հունիսի 11-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ,,Գյուղական համայնքների տնտեսական զարգացման  ԾԻԳ,,  պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը:
Աշոտ Վարդանյանը ներկայացրեց մարզի համայնքներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ գազաֆիկացման, ոռոգման ու խմելու ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Նա նշեց, որ բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լուծել համայնքի կողմից իրականացվող համաֆինանսավորման հարցերը:
Իրենց հուզող խնդիրների վերաբերյալ ԾԻԳ-ի տնօրենին  հարցեր ուղղեցին  Գետափ, Արենի, Մալիշկա, Արին, Գոմք և Ելփին համայնքների ղեկավարները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03