Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում

11.06.2015

 Ս/թ հունիսի 10-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ղեկավարությամբ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանի մասնակցությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` << Կեչուտի ջրամբարի պատվարի փլուզումը կանխելու կամ փլուզման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու կազմակերպում և իրականացում>> թեմայով:
Օրակարգը ներկայացրեց և վարեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ, քաղաքացիական պաշտպանության Վայոց ձորի մարզային շտաբի պետ Հարություն Սարգսյանը:

Ուսումնավարժության ուսումնական նպատակներն են.
- Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ:
- Կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ ջրամբարի պատվարի փլուզումը կանխելու կամ փլուզման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու և փրկարարական աշխատանքների իրականացման գործում:
-Ստուգել <<Արտակարգ իրավիճակներում, տվյալ դեպքում՝ Կեճուտի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության պլանը>>-ի գործելու իրատեսությունը:
Ուսումնավարժության աշխատանքներին ընդգրկվել են. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ ծառայությունը, մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, ջրածածկման վտանգավոր գոտում գտնվող Վայք, Մալիշկա, Ագարակաձոր, Արփի, Արենի համայնքների ղեկավարները, մարզային ոստիկանությունը, տրանսպորտի, ինժեներական և կոմունալ-տեխնիկական, բժշկական, էներգետիկայի, կապի և ազդարարման, առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման, բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայություններ ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, մարզային տարհանման հանձնաժողովի նախագահը:
Ուսումնավարժության առաջին փուլը՝ <<Ղեկավար կազմի ազդարարում և հավաք, ուժերի և միջոցների պատրաստ վիճակի բերում, իրավիճակի գնահատում>>, տևեց ժամը 08:00-13:00-ը: Այնուհետ սկսվեց երկրորդ փուլը՝ <<Արտակարգ իրավիճակներում, տվյալ դեպքում՝ Կեճուտի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության պլանը>>-ի իրականացում՝ գործնական միջոցառումներով կազմակերպել ջրածածկման գոտիներից բնակչության, աշխատողների և սովորողների ազդարարումն ու տարհանումը անվտանգ տարածքներ:
Որպես գործնական վարժանք կատարվեց Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտների տարհանումը անվտանգ գոտի, որի ընթացքում իրականացվեց վթարված ավտոմեքենայից տուժածներին դուրս բերելու, հեղեղված բնակելի տնից ջուրը դուրս մղելու և տուժածներին դուրս բերելու, հեղեղումից առաջացած կղզյակից տուժածներին պարանի օգնությամբ ափ տեղափոխելու և նշված բոլոր դեպքերում առաջին օգնություն ցուցաբերելու վարժանքներ:
Գործնական վարժանքների իրականացմանը մասնակցել են նաև ՕՔՍՖԱՄ-ի ԱՌՆ ծրագրի կամավորականները, իսկ փորձի փոխանակման նպատակով վարժանքին ներկա է եղել պատվիրակություն հարևան Վրաստանի Հանրապետությունից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03