Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել է ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Հուսեյն Սեյվանին

11.06.2015

2015 թվականի հունիսի 11-ին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակության անդամները: Պատվիրակությունը ղեկավարում էր Խոյի կուսակալ Հուսեյն Սեյվանին: Պատվիրակության կազմում էին Խոյի քաղաքապետ Մահբուբ Թիզփազը , Խոյի նահանգապետարանի աշխատակից և թարգմանիչ Փայլակ Սահակյանը, քաղաքապետարանի մշակութային-հասարակական, արտաքին հարաբերությունների, տնտեսական և հանրային կապի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանում կայացած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, լրատվական ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետի օգնականը:
Մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց հյուրերին, բարի գալուստ մաղթեց նրանց և ներկայացրեց վայոցձորյան պատվիրակության անդամներին: Կուսակալ Հուսեյն Սեյվանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համարև նույնպես ներկայացրեց կուսակալության պատվիրակության անդամներին: Մարզպետը նշեց, որ դեռևս Վայքի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում եղել է ԻԻՀ Ատրպատականի նահանգում և շատ տպավորված է: Նա կարևորեց երկու պետությունների վարչական շրջանների միջև հաստատված սպորտային և մշակութային հարաբերությունները և հավելեց, որ ժամանակն է հաստատել նաև տնտեսական հարաբերություններ: Մարզպետը շեշտադրեց Համագործակցության հուշագրով ամրագրված գորգագործության, անասնապահության, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտներում տնտեսական հարաբերություններ հաստատելու հնարավորությունները:

Կուսակալն առաջարկեց բարեկամ մարզերի գործարարների հանդիպում կազմակերպել Խոյ քաղաքում, օգտագործելով նաև նրանց կարողությունները, համագործակցության այլ ոլորտներ գտնելու համար, ինչպես նաև շարունակել խորացնել մարզամշակութային հարաբերությունները: Մարզպետը մատնանշեց մարզի առողջարանային զբոսաշրջության հարուստ ռեսուրսները և անասնաբուծության համար նպաստավոր պայմանները: Իսկ կուսակալը նշեց, որ կարող են օգտվել ԻԻՀ երկաթուղային և ջրային ուղիների մեծ հնարավորությունից, կազմակերպել սահմանային առևտուր: Նշվեց, որ մարզերը միմյանց համար կարող են տարանցիկ գոտի հանդիսանալայլ շուկաներ դուրս գալու համար: Հյուրերը նվերներ փոխանակեցին, այնուհետ կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Հուսեյն Սեյվանիի առանձնազրույցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03