Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

22.12.2015

Կապված Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ ս/թ. դեկտեմբերի 22-ից ավտոճանապարհի 8:200 մինչև 8:250 հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի:
Ներկա պահին կատարվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ:
Ժայռաբեկորի պայթեցման աշխատանքները նախատեսված է իրականացնել դեկտեմբերի 24-ին: Դեկտեմբերի 25-28-ը ճանապարհը փակվելու է երկկողմանի: Ճանապարհի մաքրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին:
Մաժամանակ տեղեկացնում եմ, որ Արենի-Խաչիկ երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել և հանձնվել է շահագործման:
Կից ներկայացվում են ժայռաբեկորի և շրջանցող ճանապարհի լուսանկարները:

ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ՎՁՄ փրկարար վարչության պետ,
փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյան
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00