Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

24.12.2015

 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և Եղեգնաձորի ԲԿ ՓԲԸ տնօրեն Անահիտ Կարապետյանի, քննարկվեց ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական վարչության միջնորդագիրը: Այն վերաբերում էր 2014 թվականին ՀՀ ոստիկանությանՎայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժին Գլաձոր համայնքի բնակիչ Արմեն Սերյոժայի Կարապետյանի կողմից իր քրոջ Պայծառ Սերյոժայի Կարապետյանի մահվան փաստի առթիվ ստացված ահազանգի հիմքով նախապատրաստած նյութերին:
Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը ներկայացրեց նյութը, ըստ որի՝ Պայծառ Սերյոժայի Կարապետյանի մահվան պատճառի մեջ բացակայում են հացագործության հատկանիշները, որի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Քննարկվող թեմայի շուրջ արտահայտվեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը, Եղեգնաձորի ԲԿ ՓԲԸ տնօրեն Անահիտ Կարապետյանը, բժիշկ-հոգեթերապևտ Տիգրան Թորոսյանը:
Ամփոփելով քննարկումը, մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին և ԲԿ ՓԲԸ տնօրենին հանձնարարեց՝ անել հնարավոր ամենը՝ ազգաբնակչության բժշկական սպասարկման գործը պատճորեն կազմակերպելու համար և ամենայն պատասխանատվությամբ վերաբեվել ազգաբնակչության առողջության պահպանման գործին՝ շարունակաբար բարձրացնելով սպասարկման որակն ու արդյունավետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00