Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սիրով հրավիրում ենք մասնակցելու վայոցձորյան տոնական միջոցառումներին

Սիրով հրավիրում ենք մասնակցելու վայոցձորյան տոնական միջոցառումներին 16.09.2015

Սիրելի հայրենակիցներ, Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու հոկտեմբեր ամսին կայանալիք վայոցձորյան տոնական միջոցառումներին`

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց լրագրողների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց լրագրողների հետ 15.09.2015

Սեպտեմբերի 13-ին, "Մարդը կարիքի մեջ" չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված մեդիա արշավի շրջանակներում, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց մի խումբ լրագրողների հետ: Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց լրագրողներին և շնորհակալություն հայտնեց այցի և մարզի հիմնահարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Հանդիպման ընթացքում լրագրողների կողմից բարձրացվեցին հարցեր կապված մարզի գյուղատնտեսության ոլորտի հետ, մասնավորապես` խաղողի բերքատվություն, մթերում և սակագնային քաղաքականություն: Խոսվեց մարզի բնակչության զբաղվածության, աշխատատեղերի ավելացման հեռանկաների, կրթական, առողջապահական ոլորտների, սահմանամերձ համայնքների խնդիրների, միգրացիոն և այլ հարցերի շուրջ: Մարզպետարանում կայացած հարցազրույցից հետո` մարզպետի ուղեկցությամբ, լրագրողներն այցելեցին Եղեգնաձորի նորաբաց պահածոների գործարան, ծանոթացան գործարանի աշխատանքային պայմաններին, արտադրատեսակներին, զրուցեցին գործարանում աշխատող բանվորների և աշխատակազմի հետ: Այնուհետև հանդիպում տեղի ունեցավ ձեռնարկության հիմնադիր և գործադիր տնօրեն Սարգիս Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում Ս. Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց մանրամասներ ձեռնարկության գործունեության, հետագա ծրագրերի և հեռանկարային այլ նախագծերի մասին:

Սեպտեմբերի 15-ին կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

Սեպտեմբերի 15-ին կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 15.09.2015

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղությամբ:

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի սեպտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի սեպտեմբեր ամսվա ընդունելությունը 15.09.2015

2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 107 քաղաքացի, ընդունելության էին եկել 102-ը: Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել էին 102 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց:

Հանդիպում <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հանդիպում <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի ներկայացուցիչների հետ 10.09.2015

Սեպտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանի և ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում,, ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում,, ծրագիրը` Եվրամիության ֆինանսավորմամբ, իրակացվում է ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի կողմից Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների հետ համագործակցությամբ: Ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են 2015 թվականին, որի տևողությունը 4 տարի է: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրային ընթացիկ խնդիրներ և հետագա աշխատանքների իրականացման հետ կապված այլ հարցեր:

Վայոց ձորի մարզում ավարտին է մոտենում ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագիրը

Վայոց ձորի մարզում ավարտին է մոտենում ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագիրը 10.09.2015

Այսօր` սեպտեմբերի 10-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում` բրիտանական >-Հայաստան կազմակերպության կողմից Վայոց ձորի մարզում իրականացվող > (ԱՌՆ) ծրագրի ավարատական փուլի հետ կապված: Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում և Վրաստանում >-ի համակարգող Աննա Պալոմկան, > ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը, ծրագրերի անկախ գնահատող Արմեն Գրիգորյանը, "Ապավեն համայնքներին" ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանը, "Ընդդեմ իրավական կամայականությունների" ՀԿ-ի նախագահ Արթուր Հարությունյանը և Վայոց ձորի մարզի աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքային խումբը: > ծրագրի շրջանակներում մարզի Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Արփի, Հորբատեղ, Արտաբույնք և Ագարակաձոր համայնքներում իրականացվել են փոքրածավալ շինարարական աշխատանքներ: Նշված համայնքների դպրոցականների շրջանում իրականացվել են նաև ուսումնական վարժանքներ, դասընթացներ աղետների, արտակարգ իրավիճակների դեպքերում համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռք բերման, բարելավման և դրանց կիրառման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները: Մարզպետ Հ. Սարգսյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացրած ծրագիրը, հույս հայտնեց, որ ծրագիրը իր շարունակությունը կունենա` իր մեջ ընդգրկելով մարզի մյուս համայնքները: > ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը նշեց, որ մարզում առկա են լավ հիմքեր և հրաշալի մասնագետներ, որոնք կարող են նախադրյալ հանդիսանալ ծրագրի շարունակականությունը ապահովելու առումով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23