Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 25.04.2016
Ապրիլի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մարզպետի խորհրդական Վ. Ասլանյանը հաղորդեց ապրիլի 18-21-ը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում կայացած > 4-րդ համաժողովի աշխատանքային խմբի աշխատանքների մասին, որի ընթացքում քննարկվել են ՌԴ և ՀՀ մարզերի միջև տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մարզպետ Հ. Սարգսյանը Վ. Ասլանյանին հանձնարարեց հետևել համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվեցին ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կողմից ներկայացվեցին ,,Լավագույն տնօրեն,, , ,,Լավագույն ուսուցիչ,, և ,,Լավագույն դաստիարակ,, մրցույթների նախապատրաստական աշխատանքները և դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացքը: Քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյանը ներկայացրեց դպրոցական շենքների սեյսմիկ անվտանգության միջոցառումների կտարման ընթացքը: Ա. Հովսեփյանին հանձնարարվեց զբաղվել Ջերմուկ քաղաքի ճեմուղու կառուցման աշխատանքներով և շաբաթվա ընթացքում վերսկսկել շինարարական աշխատանքները: Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հ. Կարապետյանին հանձնարարեց զբաղվել ՀՀ Նախագահի կողմից՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած հանդիպման ընթացքում տրված հանձնարարականների կատարման մասին տեղեկատվության ներկայացման գործով: Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

Գետափ համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը վերընտրվել է 23.04.2016
2016 թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ Գետափ համայնքի ղեկավարի ընտրությունը: Վայոց ձորի ԸԸՀ-ի տվյալների համաձայն` համայնքի ղեկավար է վերընտրվել ՀՀԿ կուսակցության անդամ Գագիկ Ալոյանը: 1651 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 1137-ը։ Մասնակիցներից գործող գյուղապետի օգտին քվեարկել են 735-ը, դեմ՝ 402-ը: Անվավեր է ճանաչվել 18 քվեաթերթիկ:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 18.04.2016
Ապրիլի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մինչ խորհրդակցությունը մարզպետը ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Ն. Սիմոնյանին շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավարի ապրիլի 17-ին կայացած ընտրություններն առանց խախտումների և կազմակերպված ձևով իրականացնելու համար: Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ, ներկայացվեցին ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Մարզպետն աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց հետևել սերմացուի, պարարտանյութերի և դիզվառելիքի վճարունակ պահանջարկի հավաքագրման և բաշխման աշխատանքներին, ինչպես նաև զբաղվել ,,Եղեգնաձոր ՋՕ,, ընկերությունում իրականացվող աշխատանքներով, շահառուներին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել ոռոգման ջրով: Մարզպետ Հ. Սարգսյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց հետևողական աշխատանք տանել դպրոցների առարկայական օլիմպիադաների անցկացման գործում, զբաղվել ,,Լավագույն տնօրեն,, , ,,Լավագույն ուսուցիչ,, և ,,Լավագույն դաստիարակ,, մրցույթների պատշաճ անցկացմանը: Քաղաքաշինության վարչության պետին հանձնարարվեց հետևել դպրոցական շենքերի սեյսմիկ անվտանգության միջոցառումների ընթացքին: Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

Գրական գեղարվեստական ցերեկույթ նվիրված Մեսրոպ Մաշտոցին 15.04.2016
Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում ,,Ազգային գրադարանային շաբաթ,, հանրապետական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ > խորագրով գրական գեղարվեստական ցերեկույթ, նվիրված հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա կռիվների ընթացքում զոհված հայ զինվորների և կամավորների պայծառ հիշատակը: Միջոցառման բացման խոսք ասաց Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Հայրական օրհնությամբ և Տերունական աղոթքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառումը, որի կարգախոսն էր.

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը 13.04.2016
ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը: Ներկայացնում ենք ծրագրի օրակարգը:

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը Վայոց ձորի մարզպետի մոտ 11.04.2016
Այսօր, ապրիլի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Մինչ խորհրդակցությունը մարզպետը տեղեկություն հաղորդեց շաբաթ և կիրակի օրերին Արցախի Հանրապետություն կատարած այցի վերաբերյալ: Այնուհետև աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին՝ տեղեկություն ներկայացնել մարզի տարածքում իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների ընթացքի և կատարված աշխատանքների որակի մասին, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց տեղեկանք կազմել, հողօգտագործողներին պետական աջակցության ջրջանակներում, մարզ ներկրած գարնանացան սերմացուի և պարարտանյութի տեսականու ու քանակի մասին, ինչպես նաև ներկայացնել բաշխման ցուցակներն ու գրաֆիկը: