Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանին

Վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանին 13.02.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության երկարամյա ղեկավար Խաչիկ Գևորգյանի համար փետրվարի 9-ը վերջին աշխատանքային օրն էր: Աշխատանքային օրվա ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հրաժեշտի հանդիպումը գործընկերների հետ: Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Գևորգյանին համատեղ աշխատանքի համար, նշեց նրա բարեխիղճ աշխատանքը և միջանձնային հարաբերություններում Խ. Գևորգյանի ցուցաբերած մարդկային բարձր հատկանիշները: Խաչիկ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Հ. Սարգսյանին, մարզպետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին և իր գործընկերներին համատեղ ու երկարատև աշխատանքի համար: Խաչիկ Գևորգյանին հաջողություններ և բարեմաղթանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալները և գործընկերները:

ՀՀ Վայոց ձորի  մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական  հերթական  խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 12.02.2018

Այսօր` փետրվարի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեցին շինթույլտվությունների և դրանց արդյունքում կատարված շինարարական աշխատանքների մակերեսներին, ինչպես նաև քանդման թույտվություններին, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի ներկրման գործընթացին վերաբերող հարցեր: Ներկայացվեց

Խորհրդակցություն մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Խորհրդակցություն մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 08.02.2018

Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցություն ժամանակ քննարվեց 2017 թվականի տարեկան գործունեության ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների հաշվետվությունները և 2018 թվականին իրականացվելիք ծրագրերը: Հ. Սարգսյանը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ հաշվետվություններում ներառել հիմնավոր և փաստագրված տեղեկություններ, ինչպես նաև կազմել 2016 և 2017 թվականների տարեկան հաշվետվությունների մեջ առկա տվյալների համեմատական տեղեկագրեր: Մարզպետ Հ. Սարգսյանն անդրադարձավ նաև 2018 թվականի ծրագրում ներառված դրույթներին (ըստ ոլորտների) և հանձնարարեց մարզի տնտեսության ոլորտային պատասխանատուներին՝

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 07.02.2018

Երեկ՝ փետրվարի 6-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և համայնքի կազմի մեջ մտնող Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին , Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերի վարչական պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը: Քննարկվեցին նոր ստեղծված իրավիճակում բնականոն աշխատանքային գործունեության ապահովման խնդիրները: Արծարծվեցին բնակավայրերում առկա հանրային գույքի, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների գույքագրման և պահպանության հետ առնչվող հարցերը: Կարևորվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի նախապատրաստական գործընթացը, այդ թվում պետական աջակցության ծրագրով գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերով և գարնանացան սերմացուով ապահովելու խնդիրների լուծումը, որպես գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտ երաշխիք: Մարզպետ Հ Սարգսյանը

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 07.02.2018

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունցավ հանդիպում-խորհրդակցություն Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարի և ֆինանսական բաժնի պատասխանատուի հետ: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ: Քննարկվեցին ինչպես 2018 թվականի բյուջեների հավաքագրման խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, այնպես էլ համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի և ընթացքի, սպասվելիք խնդիրների և վերջիններիս լուծման հնարավորությունների հետ կապված հարցեր: Մարզի ղեկավարը կարևորեց գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման հարցը: Քննարկում ծավալվեց սուբսիդավորման կարգի և Վայոց ձորի մարզում դրա կիրառման հնարավոր ուղիների շուրջ: Խորհրդակցության ընթացքում խոսվեց համայնքապետարանների հաստիքացուցակների ձևավորման

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 05.02.2018

Սահմանված կարգի համաձայն 2018 թվականի փետրվարի 9-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 18:40:51