Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հունիսի 28-ին Ժուռնալիստների ակումբ հասարակական կազմակերպության նախագահը Լևոն Բարսեղյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ներկայացրեց Վայոց ձորի մարզի ՏԻ մարմինների գործունեության թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների կատարման մշտադիտարկման (մոնիտորինգ) 2018 թ. արդյունքների մասին նախնական զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Արսեն Կարապետյանը և ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սիվա Խաչատրյանը, Եղեգնաձոր, Վայք, Գլաձոր, Մալիշկա համայնքների և Վայոց ձոր լրատվական ֆեյսբուքյան էջի ներկայացուցիչներ: Նշենք,

Այսօր` հունիսի 29-ին, Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը` խորագրով: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ՝ հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառումը նվիրված է գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ,տարածաշրջանների ղեկավարներ։ Համաժողովին մասնակցում է նաև Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մարզպետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ: Հայ-ռուսական

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն աշխատանքային այցով եղել է Արենի համայնքում 28.06.2018
Հունիսի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն աշխատանքային այցով եղել է Արենի համայնքում: Արենի բնակավայրի մշակույթի տանը հանդիպում է կազմակերպվել համայնքի բնակիչների հետ: Մարզի ղեկավարը, ողջունելով համայնքի բնակիչներին, նշել է, որ նման հանդիպումները և այցերը մշտական բնույթ են կրելու: Հանդիպման սկզբում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ներկայացրել է ընթացիկ տարվա իրականացրած աշխատանքները, անդրադարձ է կատարել նախատեսվող ծրագրերին: Հանդիպման ընթացքում ծավալված հարց ու պատասխանի և ակտիվ քննարկումների միջոցով Ա. Սաղաթելյանը ծանոթացել է բնակավայրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին:

Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և Արենի ու Զառիթափ համայնքների ղեկավարները: Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց,

Այսօր՝ հունիսի 27-ին, ծրագրի բաղադրիչի գործունեության շրջանակներում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հանդիպումը տարածքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ղազարյանի հետ։ ՀԿ-ների ինկուբատորում Վայոց ձորից ներկայացված է Ռուզան Ղազարյանի ղեկավարած տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը: ՀԿ նախագահը մարզպետին ներկայացրեց ծրագրի նպատակն ու ծրագրային բաղադրիչները, ՀԿ-ների և մարզպետարանի, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության հնարավորություններն ու ձևերը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի մարզի քաղաքացիական հասարակության կառույցներն ավելի սերտ համագործակցեն մարզպետարանի հետ և իրենց ներդրումն ունենան մարզի խնդիրների լուծմանը։

Այսօր՝ հունիսի 27-ին, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպում ունեցավ Վայոց ձորում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, հետևյալ օրակարգով՝ 1. Վայոց ձորի մարզում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հարցերը, 2. Հակակոռուպցիոն միջոցառումներին մարզում գործող ՀԿ ներկայացուցիչների ակտիվ ներգարվվածության ապահովման խնդիրները: Մարզպետ Ա. Սաղաթելյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և բոլորին շնորհակալություն հայտնեց իր կոչին արձագանքելու համար: Մարզպետը նշեց, որ նոր իրադրություն է ստեղծվել երկրում, որը թելադրում է նոր մոտեցումներ մեր կյանքում տեղ գտած արատավոր երևույթների հանդեպ ու հորդորեց ներկաներին օժանդակել մարզային իշխանություններին՝ ակտիվորեն պայքարելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում, ինչպես նաև հասարակական հարաբերություններում տեղ գտած արատավոր երևույթներից մեկի՝ կոռուպցիայի դեմ: Նա կոչ արեց առաջինը սկսել հենց իրենից, իր շրջապատից ու մարզպետարանի աշխատակիցներից և խնդրեց՝ աշխատանքային նման վարքագծի հանդիպելու