Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին

07.09.2018

<Մաքուր տուն՝ տնից դուրս> ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ:
Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում,միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրայինօգտագործման տարածքներումնախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։
Կոչ է արվում հանրապետության բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին և իրենց ներդրումն ունենալ մաքուր և խնամված հայրենիք ունենալու գործում:
<Մաքուր տուն՝ տնից դուրս>  ծրագրի իրականացման շրջանակներում հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, 010-511-389 ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանին և քարտեզներին կարող եք ծանոթանալ ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքէջերում կամ զանգահարելմարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով:
Երևան- 011-51-41- 76
Շիրակի մարզ- 0312-3-71-61
Տավուշի մարզ- 093-11-07-49
Լոռու մարզ- 0322-4-35-33
Արագածոտնի մարզ- 0232-3-42-26
Կոտայքի մարզ- 0223-2-13-73
Գեղարքունիքի մարզ- 060-65-06-12
Արարատի մարզ- 0235-2-39-47
Արմավիրի մարզ- 0237-2-13-77
Վայոց ձորի մարզ- 098-78-48-48
Սյունիքի մարզ- 0285-4-42-77

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45