Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տարեվերջյան հաշվետու համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 13.06.2018
Հունիսի 11-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու համերգ: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ծնողներ և հյուրեր: Համերգին ելույթ ունեցան դպրոցի տարբեր բաժիններում սովորող սաներից ընտրված լավագույնները, ինչպես նաև դպրոցի մանկական երգչախումբը: Համերգային ծրագրի ավարտից հետո Գյումրիի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 12.06.2018
Հունիսի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում` Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման և Վերնաշեն բնակավայրի օրվա կարգավորիչ ջրամբարի, Արենի համայնքի Արենի բնակավայրում Թուֆենկյան հիմնադրամի կողմից հյուրանոց և գինու գործարան կառուցելու և Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում փողոցային լուսավորության անցկացման նպատակով համայնքներից ստացված շինթույտվություններին վերաբերող հարցերը: Մարզպետը հետաքրքրվեց համայնքներում իրականացվող կառուցապատման և շինվերանորոգման աշխատանքների ընթացքով: Ներկայացվեց մարզի տարածքի վերին գոտիներում կատարված գարնանացանի, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ներկրմանը, Գյուղզարգացման հիմնադրամի կողմից գյուղացիական տնտեսություն

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին 10.06.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին։ Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը։ Նախարարը նաև ավելացրել է, որ պետության մեջ ծավալվող փոփոխությունների ազդակը հանրությունը պետք է զգա ոչ միայն կենտրոնական գործադիր իշխանությունից, այլև տեղերում աշխատող պաշտոնյաների արդարացի և անկողմնակալ գործելաոճից։
Հարգելի վայոցձորցիներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների, առողջապահական կազմակերպությունների ու հանրակրթական հաստատությունների շահառուներ: Հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու: Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբևէ կոռուպցիոն դրսևորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել Վայոց ձորի մարզպետարան, զանգահարելով՝

Հունիսի 5-ին Արենի համայնքի Չիվա բնակավայրում տեղի ունեցավ նախաձեռնության աջակցությամբ և սինգապուրյան Samuel Seow Law Corporation (Սամյուել Սեու) իրավական խորհրդատվական ընկերության ֆինանսավորմամբ անցկացվող բատիկայի և խեցեգործության դասընթացների փակման արարողությունը: Դասընթացները համակարգվել են հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառմանը ներկա էին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Չիվա բնակավայրի վարչական ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը, ՀԿ-ի նախագահ Հասմիկ Մարգարյանը, դասընթացի մասնակից երիտասարդները, դասընթացավարները և Արենի համայնքի բնակիչներ: Նշենք, որ դասընթացների տևողությունը 2 ամիս էր, որոնց մասնակցել են Արենի համայնքի 25 երիտասարդներ: Դասընթացների փակման կապակցությամբ,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց <Սատար> հասարակական կազմակերպություն 07.06.2018
Հունիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց հասարակական կազմակերպություն, հանդիպեց կազմակերպության կամավորների և աշխատակազմի հետ, ծանոթացավ ՀԿ-ի գործունեությանը և խնդիրներին: հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը նշեց, որ ՀԿ-ն գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում, համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ, իրականացնում է հայրենասիրական գործունեություն և աջակցում է սահմանափակ հնարավորություններով անձանց: Հանդիպման ժամանակ կազմակերպության կողմից ներկայացվեցին երկու փոքրիկ տեսանյութեր, որոնք պատմում էին ՀԿ-ի գործունեության և իրականացրած ծրագրերի մասին: Մարզպետը նշեց,