Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

11.12.2018

 Դեկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Տնօրենի պաշտոնակատար Կարեն Ասատրյանի հետ քննարկվել են ռենտգեն կաբինետի նորոգման, նոր սարքի գործարկման, կայքի կիրարկման և սոնոգրաֆիայի նոր սարքի տեղափոխման հարցերը:
Քննարկված հարցերի լուծման արդյունքում Եղեգնաձորում կունենանք, նորագույն սարքերով ապահովված, անհրաժեշտ մասնագետներով հագեցած բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացներ կստանան բարձրորակ առողջապահական աջակցություն, թե՛ բուժանձնակազմի, թե՛ քաղաքացիների իրավունքները կլինեն պաշտպանված,- Նշում է Ն. Ասատրյանը:
Մարզպետի տեղակալը տեղեկացնում է , որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հետամուտ է այս ոլորտի կայունացմանն ու զարգացմանը: Ն. Ասատրյանը շնորհակալություն է հայտնում նաև ՀՀ առողջապահության նախարարությանը, նախարար Արսեն Թորոսյանին՝ մարզերի նկատմամբ ցուցաբերած հոգատարության և հետևողականության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53