Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթաց Վայոց ձորում

13.12.2018

 Երեկ՝ դեկտեմբերի 12-ին,  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց, մարզում գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցների գանձապետական հաշիվների էլեկտրոնային վճարման <CLIENT TREASURY> գանձապետական ծրագրային համակարգից օգտվելու հմտությունները զարգացնելու նպատակով:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների, առողջապահական և մշակութային կազմակերպությունների ղեկավարները և հաշվապահները:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, համաձայն <Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի <ե> մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 15-ի <Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին> թիվ 706-Ն որոշման պահանջների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01