Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեգործական համերգ՝ Խաչիկ գյուղում մշակույթի սենյակ բացելու նպատակով

13.12.2018

 <Հայ Ձմեռ պապ> բարեգործական հիմնադրամի կողմից
ս/թ դեկտեմբերի 16-ին, ժ. 15 : 00-ին The CLUB -ում (Թումանյան 40) կկազմակերպվի միջոցառում, որի հասույթը կուղղվի ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ սահմանապահ գյուղում մշակույթի սենյակ (ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ) բացելու աշխատանքների ֆինանսավորմանը: Մուտքը` 5000 դրամ

Համերգ միջոցառմանը մասնակցելու և Խաչիկ գյուղում մշակութային սենյակի բացմանը զորակցելու են հայ հանրահայտ արվեստագետների տրիոն՝  Ռուբեն Հախվերդյան, Հասմիկ Պապյան,  Տիգրան Համասյան: Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է նաև աճուրդ, որտեղ կարող եք ձեռք բերել շապիկներ, գինիներ, ինչպես նաև   Մարիամ Պետրոսյանի և Նարինե Աբգարյանի գրքերը, հեղինակների ստորագրությամբ: 

Խաչիկը սահմանապահ գյուղ է, որը 37 կմ սահման ունի Նախիջևանի հետ: Մարզկենտրոնից հեռու է 40 կմ, հարևան հայկական գյուղից` 21 կմ, իսկ ադրբեջանական գյուղից` ընդամենը 5 կմ:

Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում են 104 աշակերտներ, որոնք մշակութային կրթության իրավունք և կարիք ունեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45