Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամալյա Մխիթարյանը  <Տարեցների հանրապետական խաղեր> մրցույթի եզրափակիչ փուլի <Դարթս> մարզաձևի երկրորդ տեղի մրցանակակիր

Ամալյա Մխիթարյանը <Տարեցների հանրապետական խաղեր> մրցույթի եզրափակիչ փուլի <Դարթս> մարզաձևի երկրորդ տեղի մրցանակակիր 02.10.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի տարեցների թիմը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ղեկավարությամբ մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մրցույթի եզրափակիչ փուլին, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Սեպպեմբերի 28-ին թիմին Ծաղկաձոր ճանապարհեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, թիմին մաղթելով հաղթանակ: Մարզային թիմի անդամ Ամալյա Մխիթարյանը տուն վերադարձավ հաղթանակով: Նա մրցույթի մարզաձևում գրավել է երկրորդ տեղը: Շնորհավորում ենք Ամալյա Մխիթարյանին և թիմի ողջ անձնակազմին և կրկին, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, նրանց մաղթում՝ խաղաղ ու անհոգ օրեր:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.10.2018

2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Վայոց ձորի մարզում 2018 թվականի 3-րդ եռամսյակում ծնվել է 109 երեխա

Վայոց ձորի մարզում 2018 թվականի 3-րդ եռամսյակում ծնվել է 109 երեխա 02.10.2018

2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Մոմավառություն Եղեգնաձորում Մեծ Հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին

Մոմավառություն Եղեգնաձորում Մեծ Հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին 02.10.2018

Հանգչիր խաղաղությամբ, հայ ժողովրդի լեգենդար զավակ: Թող միշտ Աստծո լույսով ողողված լինի քո երկնային ուղին, հավերժի ճամփորդ:

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելել է  մարզի  113-ամյա բնակիչ Սիրուշ Մարգարյանին

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելել է մարզի 113-ամյա բնակիչ Սիրուշ Մարգարյանին 01.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչ 113-ամյա Սիրուշ Սմբատի Մարգարյանին: Մարզի միակ 100 ամյակն անցած Սիրուշ տատիկն ունեցել է 6 երեխա և նրանց հետ հարազատ մոր նման խնամել ու մեծացրել է նաև ամուսնու՝ Աբով Վահրամի Մարգարյանի մայրակորուստ 3 զավակներին, հավասարապես սիրելով ու գուրգուրելով ընտանիքի 9 երեխաներին: Դժվարություններ շատ է տեսել Սիրուշ Մարգարյանը, քանի որ ստիպված է եղել որպես բռնադատված 1949-1956թթ. երեխաներին մեծացնել հայրենիքից հեռու՝ ՌԴ Ալթայի երկրամասում: Բայց ոչ մի դժվարություն չի խանգարել Աբով և Սիրուշ Մարգարյաններին 9 երեխաներին մեծացնելու և բոլորին իրենց նպատակին հասցնելու գործում: Այսօր տարիների հեռվից նա հուզմունքով է հիշում անցած դժվարին օրերը, սակայն ուրախությամբ ու շատ սիրով է խոսում արդեն թոռների մասին: Սիրուշ Մարգարյանն ունի 26 թոռ: 113-ամյա Սիրուշ տատիկն իր երկարակեցության գաղտնիքը համարում է աշխատասիրությունը: Իսկ հյուրերի հետ զրույցում նրա դուստր Դոնարա Մարգարյանը նշեց, որ Սիրուշ Մարգարյանի առողջության գրավականը նրա առողջ սննդակարգն է եղել նաև: Մարզպետն ու համայնքի ղեկավարը էլ ավելի ամուր առողջություն մաղթեցին Սիրուշ Մարգարյանին և համբերատարություն՝ նրա խնամակալ Գլաձորի միջնակարգ դպրոցի սիրված ուսուցչուհի Դոնարար Մարգարյանին, ով այսօր անցել է վաստակած հանգստի:

Մարզետի տեղակալ Գևորգ Ավագյանի մոտ կայացավ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը

Մարզետի տեղակալ Գևորգ Ավագյանի մոտ կայացավ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը 01.10.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Գևորգ Ավագյանի մոտ կայացավ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը՝ օրակարգի հետևյալ հարցով՝ 2018թ սեպտեմբերի 21-ին ժամը 16:00-16:30-ի սահմաններում Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրում կարկտահարության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի մասին: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը, քարտուղարում էր հանձնաժողովի քարտուղար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը: Նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էին Եղեգիս համայնքի գյուղատնտես Արամ Սիմոնյանը և Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գոհար Խաչատրյանը: Հարցը ներկայացրեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23