Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինտեգրատիվ համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

30.11.2018

 Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրինությունը և <Սոցիալ հոգեբանական կենտրոն> հասարակական կազմակերպությունը երաժշտական դպրոցի սաների և   հասարակական կազմակերպության շահառուների ուժերով համերգ էին կազմակերպել, որին մասնակցում էին դպրոցի ուսուցիչները, շահառուների ծնողները և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Համերգին ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության և  <Արտկոնցեպտ>> միջազգային ասոցացիայի կողմից ս.թ. նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվող <Ձեռքդ տուր> մանկապատանեկան արվեստի 3-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակում: Եղեգնաձորի երաժշտական դպրոցը և <Սոցիալ հոգեբանական կենտրոն>  հասարակական կազմակերպությունն իրենց   համերգային ծրագրով նույնպես  միանում են հանրապետական ինտեգրատիվ  փառատոնին: Այն կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում:

Երաժշտական դպրոցի սաների կողմից ներկայացվեցին գործիքային կատարումներ, հնչեցին անհատական և երգչախմբային երգեր:
<Սոցիալ հոգեբանական կենտրոն> հասարակական կազմակերպության շահառուների մասին խոսեց ՀԿ նախագահ Խնկանուշ Մարկոսյանը, ով իր խոսքում ներկայացրեց շահառուների հետ տարվող աշխատանքների, նրանց հետ կատարված ուղևորությունների, աշխատանքային պայմանների մասին փոքրիկ տեղեկատվություն: Այնուհետև երխաները կատարեցին հայկական երգեր: Հանդիսատեսին մեծ ուրախություն պատճառեց նաև նրանց գերմաներեն լեզվով երգի կատարումը:
Համերգի վերջում սրտի խոսք ասացին Խաչիկի զորամասի հոգևոր սպասավոր, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, <Գլաձորի համալսարան> պատմամշակութային արգելոց-թանգարանԻ տնօրեն Մելանյա Դովլաթյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Միջոցառման ամփոփիչ խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարպետյանը:

Նշենք, որ փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ինտեգրումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է` հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ստեղծագործական միասնական աշխատանքների կազմակերպումը, համատեղ ստեղծագործական ծրագրերի միջոցով նրանց միավորումն ու հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53