Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում

Իրազեկում 01.11.2018

ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 10։00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով 01.11.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոն ավանում Հայաստանը ներկայացնող տաղավարում ըստ արժանվույն ներկայանալու և կազմակերպչական աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 01.11.2018

2018 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ստ տարածաշրջանների:

Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամի ընտրության մրցույթ 31.10.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 27.10. 2018 թվականի թիվ 254 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ

Գլաձորի համայնքապետարանը հայտարարում է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամի ընտրության մրցույթ 31.10.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանը, Գլաձոր համայնքի ղեկավարի 30.10. 2018 թվականի թիվ 210 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ

Իրազեկում

Իրազեկում 31.10.2018

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Վայոց ձոր մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Խանջյան, Բաղդասարյան, Մշեցի, Իսակով, Ավագյան, Թամանցիներ, Տեր-Սահակյան, Մուրացան, Գլաձորյան փողոցների և Նորավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13