Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 2 ֆերմեր Տիգրան Եղոյանի կողմից ներկայացված տվյալների վերաբերյալ

23.07.2019

 Ս/թ հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆերմեր Տիգրան Եղոյանի կողմից ներկայացված տվյալները Վայոց ձոր մարզում տարածված բրուցելյոզ հիվանդության վերաբերյալ բացարձակապես անհիմն են և իրականաությունից հեռու:
Ներկայացնում ենք փաստացի իրավիճակը առ 22.07.2019թ դրությամբ:
Վայոց ձորի մարզում բրուցելյոզով հիվանդ կենդանիներ են հայտնաբերվել Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի մեկ ընտանիքում:
Քարագլուխ համայնքում՝ մարզի համապատասխան կառույցների ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի, <Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից փետրվար-մարտ ամիսներից սկսված կատարվել են կենդանիների արյան նմուշների փորձաքննություններ՝ բրուցելյոզ հիվանդության նկատմամբ:
Տիգրան Եղոյանի հայտարարությունը, որ մարզի մանր եղջրավոր կենդանիների 50-60 տոկոսը հիվանդ են բրուցելյոզով, անհիմն է:
22.07.2019թ դրությամբ մարզում ստուգվել են 14800 գլուխ մանր եղջրավոր և 9690 գլուխ խոշոր եղջրավոր կենդանիներ:
Քարագլուխ և Գնիշիկ գյուղերում ստուգումների արդյունքում գրանցվել է բրուցելյոզով հիվանդ՝ համապատասխանաբար 143 և 60 գլուխ կենդանիներ, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (148000 գլուխ) 1.3 տոկոսը: Նշված հիվանդ կենդանիների թիվը չի սպառնում մարզում անասնաբուծության հետագա զարգացմանը:
Ինչ վերաբերում է Մարտունու շուկայում վաճառվող կենդանիներին, տեղեկացնենք, որ շուկան գտնվում է Վայոց ձորի տարածքից դուրս և  չի հանդիսանում Վայոց ձորի մարզի վերահսկողության տարածք: Իսկ  կենդանիները ցանկացած շուկա կամ այլ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է համայնքային անասնաբուժի կողմից տրված համապատասխան ուղեկցող փաստաթուղթ:
Ի պատասխան  Տ. Եղոյանի հայտարարության, որ Քարագլուխ համայնքում բրուցելյոզով հիվանդ են 38 քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է, փաստացի տվյալներով Քարագլուխ գյուղում հիվանդ են երեք անձ:
Բրուցելյոզ հիվանդության դեմ հակաանասնահամաճարակային իրավիճակը վերահսկվում է մարզպետի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի,  <Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնների կողմից, որոնց կատարած աշխատանքները ներկայացվել են նախորդ՝ <Վայոց ձորի մարզում կենդանիների և մարդկանց բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի աշխատանքներն իրականացվում են մարզային իշխանությունների անմիջական հսկողության ներքո> նյութում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28