Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայքի համայնքապետարանի աճուրդային-մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

19.07.2019

  ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային-մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի, ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 22-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում (ք. Վայք, Շահումյան 18):
Աճուրդ
լոտ 1. ծածկագիր 10-005-0112-0030, հասցեն` Վայք համայնք, գ. Ազատեկ, նպատակային նշանակությունը` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր, գործառնական նշանակությունը` էներգետիկայի, հողամասի չափը` 8.9739 հա, մեկնարկային գինը` 19950000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
լոտ 2. ծածկագիր 10-003-0024-0322, հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Շահումյան փ. 97/1/1 նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատում, հողամսի չափը` 0.00126հա, մեկնարկային գինը` 10500դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
լոտ 3. ՎԱԶ 2103 մակնիշի 1975թ. արտադրության 535ԼՍ56 պետհամարանիշի ավտոմեքենա, մեկնարկային գինը` 95000դրամ:
լոտ 4. ՎԱԶ 21214-130-20 մակնիշի 2008թ. արտադրության ավտոմեքենա: Մեկնարկային գինը` 365000դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր (իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը):
Աճուրդի անցկացման օրը մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել +37498 77 22 91 հեռախոսահամարով:

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40