Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում Ապրիլյան քառօրյայի մասնակից Էդիկ Մարտիրոսյանի հետ 10.04.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանդիպել է Ապրիլյան քառօրյայի մասնակից, քառօրյա կռիվների ընթացքում վիրավորված Էդիկ Մարտիրոսյանի հետ: Հանդիպման մասնակցել է նաև մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Էդիկ Մարտիրոսյանը մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի բնակիչ է, սակայն այս պահին ապրում է Եղեգնաձոր քաղաքում: Նա սովորում է ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում և աշխատում է ՊՆ համակարգում: Ցավոք պատերազմի հետքերը, ոչ միայն նրա հոգում են այլև բեկորների տեսքով շարունակում են մնալ նրա մարմնում, ինչը որոշակիորեն սահմանափակում է
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 10.04.2019
Ս/թ ապրիլի 17-ին` ժամը 11:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

Նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին 04.04.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։ Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է Կեչուտի ջրամբար, որտեղ կառույցի պատասխանատուները նախարարին մանրամասն ներկայացրել են ջրամբարի տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ





