Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

10.04.2019

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
ա) հավաստագրերի հիման վրա աջակցող պարագաների տրամադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ,
բ) հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրները և զբաղվածության պետական ծրագրերը,
գ) զինհաշմանդամների սոցիալական երաշխիքները,
դ) ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձնաց հիմնախնդիրները, ռազմավարական լուծումները,
ե) քննարկումներ:
Հավաստագրերի հիման վրա աջակցող պարագաների տրամադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ զեկոցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առաջատար մասնագետ Ցողիկ Բաբայանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրները և զբաղվածության պետական ծրագրերը ներկայացրեց Զբաղվածության պետական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Սամվել Ավետիսյանը:
Զինհաշմանդամների համար սահմանված սոցիալական երաշխիքների մասին խոսեց մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը խոսեց մարզի հաշմանդամություն ունեցող անձնաց հիմնախնդիրների մասին և նախանշեց դրանց լուծման ռազմավարական քայլերը և իրականացնելու ուղիները: Ն. Ասատրյանը նշեց, որ անհրաժեշտ է կազմել հաշմադամություն ունեցող անձանց սոցիալական խնդիրների քարտեզը:
Քննարկման ժամանակ խոսվեց հաշմանդամների զբաղվածության ծրագրերի մասին: Ներկաները հանդես եկան տարբեր առաջարկներով:
Մարզպետ Տրդատ Սարգսյանը կարևորեց կառավարության համակարգված աշխատանքը և  հստակ մոտեցումը հաշմանդամների խնդիրների լուծման գործընթացին:  Համոզմունք հայտնեց, որ քայլ առ քայլ լուծվելու են հասարակական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խնդիրները: Նա պատրաստակամություն հայտնեց՝ մարզպետարանում աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձի, նրա համար  աշխատասենյակ ապահովելով շենքի առաջին հարկում:  Տ. Սարգսյանը խոսեց առաջիկայում հաշմանդամների վերականգնողական հանրապետական կենտրոնի ներկայացուցիչների մարզ կատարելիք այցի և, նրանց հետ համագործակցության շրջանակում, Վայոց ձորի մարզում ապրող հաշմանդամների վերականգնողական բուժումները կազմակերպելու գործընթացի մասին:
Ամփոփիչ խոսքում մարզպետ Տ. Սարգսյանը հանձնարարեց հաջորդ նիստին ապահովել նաև համայնքապետարանների սոցիալական հարցերով մասնագետների մասնակցությունը, որպեսզի նրանք ներկայացնեն այդ ուղղությամբ համայնքներում կատարվող աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40