Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Քաղաքացու օրը>> Վայոց ձորի մարզում

<<Քաղաքացու օրը>> Վայոց ձորի մարզում 26.04.2025

Քաղաքացու օրվա առթիվ Վայոց ձորի մարզի համայնքներում կազմակերպվել են միջոցառումներ, որոնց մասնակցել են մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր, երիտասարդներ: Միջոցառումների շրջանակում «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով կազմակերպված բանախոսությունների ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը /Եղեգնաձոր/ , Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Բաղդասարյանը /Արենի/, ,, Ակադեմիական քաղաք,, հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը /Եղեգիս/ , Գորիսի պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Արկադի Հովհաննիսյանը / Ջերմուկ/ , Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, ,, Ստեղծագործ Եվրոպա,, հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Հովսեփյանը/ Վայք/:

  «ՀՀ քաղաքացու օրվա» շրջանակներում Վայոց ձորի մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

«ՀՀ քաղաքացու օրվա» շրջանակներում Վայոց ձորի մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ 25.04.2025

Այս տարի «ՀՀ քաղաքացու օր» նշվելու է ապրիլի 26-ին։ Այդ կապակցությամբ բազմաբնույթ միջոցառումների շրջանակում ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է կազմակերպել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ:

Մարզպետի տեղակալ  Արսեն Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին

Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին 25.04.2025

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։ Ա․Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համար, այնուհետև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները, առկա խնդիրները և տրված լուծումները։

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի  ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ 24.04.2025

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունները խոր հետք են թողել մեր պատմության վրա , յուրաքանչյուր հայի գիտակցության վրա։ Ապրելով մեծ ողբերգություն՝ հայ ժողովուրդը, ի հեճուկս պատմական ճակատագրի դաժան փորձությունների և թեկուզ սփռված աշխարհի տարբեր ծայրերում, կարողացավ վեր հառնել իր շեների և օջախների մոխիրներից և ավերակներից, շտկել իր մեջքը, նորից արարել, ստեղծել, ստեղծագործել և ապացուցել ,որ աննկուն է հայոց ոգին․․․

Հարգանքի տուրք  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2025

Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:

Ագարակաձոր բնակավայրում  տեղի ունեցավ  սպանդանոցային կետի բացման հանդիսավոր արարողությունը

Ագարակաձոր բնակավայրում տեղի ունեցավ սպանդանոցային կետի բացման հանդիսավոր արարողությունը 23.04.2025

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում տեղի ունեցավ սպանդանոցային կետի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, <<Քարդ>> հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-02 16:24:30