Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ագարակաձոր բնակավայրում նշվեց գյուղի տոնը

Ագարակաձոր բնակավայրում նշվեց գյուղի տոնը 09.09.2024

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում սեպտեմբերի 8-ին նշվեց Ագարակաձորի տոնը։ Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները այցելեցին Անապատ կոչվող մատուռ և կատարեցին մոմավառություն։ Բացման խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ով նշեց, որ նմանատիպ միջոցառումները միտված են բնակիչներին ավելի միասնական դարձնելուն և շնորհավորեց ագարակաձորցիներին իրենց տոնի առթիվ։ Համայնքի ղեկավարը նաև շնորհակալագրեր հանձնեց Ագարակաձորի՝ միջոցառումներին և նախաձեռնություններին մշտապես ակտիվորեն մասնակցած բնակիչներին։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 06.09.2024

Հարգելի՛ քաղաքացիներ․ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․ https://www.yeghegnadzor.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&nt=1&g=5522e2c3-fece-4071-9150-53f21423efa1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 05.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ջերմուկ քաղաքը, որտեղ ծանոթացել է Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 232 մլն դրամ: Արդյունքում՝ կլինի 1,6 կմ բարեկարգ ճանապարհ, դիտահրապարակ, որը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Կատարված է շինարարական աշխատանքների 92 %-ը, ավարտը նախատեսվում է 2025թ.-ին: Ներկայացվել է նաև Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության ապահովման սուբվենցիոն ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 34 մլն դրամ, որից 20,6 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։

 Հանդիպումներ  Ռինդ և Ելփին բնակավայրերում

Հանդիպումներ Ռինդ և Ելփին բնակավայրերում 04.09.2024

Օրերս Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելեց Արենի համայնքի Ռինդ և Ելփին բնակավայրեր՝ հանդիպելու բնակիչների հետ, տեղում քննարկելու նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ներկայացնելու մի շարք բնագավառներում կառավարության ծրագրերը և որդեգրած քաղաքականության սկզբունքները։ Հանդիպումների ընթացքում մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց այս ձևաչափով հանդիպումները և դրանց շարունակական լինելը՝ ակնկալելով ակտիվ և կառուցողական քննարկումներ բնակիչների հետ։

 Հանդիպումներ  Ազատեկ  և Մարտիրոս բնակավայրերում

Հանդիպումներ Ազատեկ և Մարտիրոս բնակավայրերում 04.09.2024

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների՝ մարզի գյուղական բնակավայրեր այցի հաջորդ աշխատանքային կանգառը Վայք համայնքի Ազատեկ և Մարտիրոս բնակավայրերն էին։ Հանդիպումների նպատակն էր բնակիչների հետ տեղում քննարկելու նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ներկայացնելու մի շարք բնագավառներում կառավարության ծրագրերը և որդեգրած քաղաքականության սկզբունքները։ Հանդիպումների ընթացքում մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց այս ձևաչափով հանդիպումները՝ ակնկալելով ակտիվ և անկաշկանդ քննարկումներ բնակիչների հետ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի  շնորհավորական ուղերձը ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատողի օրվա կապակցությամբ 04.09.2024

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային վարչության հարգելի՛ աշխատակիցներ, հպարտորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Փրկարարը, մասնագիտություն լինելուց զատ,կոչում և առաքելություն է, ապրելակերպ, որն ամփոփում է խիզախության և կարեկցանքի, քաջության ու նվիրումի, արագ ու օպերատիվ արձագանքելու և գործելու լավագույն դրսևորումները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 17:25:10