Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակում համապետական շաբաթօրյակի իրականացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզում ստեղծված մարզային հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակում համապետական շաբաթօրյակի իրականացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզում ստեղծված մարզային հանձնաժողովի նիստը 15.03.2019

Այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ծրագրի շրջանակներում իրականացվելիք համապետական շաբաթօրյակի նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները, ինչպես նաև հրավիրված էին ՀՀ մշակույթի նախարարության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակից Արթուր Սարգսյանը, ՓԲԸ-ի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանը, ՓԲԸ-ի տնօրեն Կարո Գևորգյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին համապետական շաբաթօրյակի պատշաճ իրականացման նպատակով կազմակերպական բնույթի հարցեր: Քննարկման արդյունքում համայնքների ղեկավարներին առաջարկվեց՝

Մարզպետ Տրդատ Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց Զառիթափ համայնքում

Մարզպետ Տրդատ Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց Զառիթափ համայնքում 15.03.2019

Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Զառիթափի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, մարզպետարանի աշխատակիցներ Արամ Գրիգորյանը, Վասիլ Ասլանյանը, Նարեկ Մարտիրոսյանը և համայնքապետարանի սոցիալական աշխատող Աննա Ստեփանյանը: Հերթագրված 94 անձանցից ներկա էին 83 հոգի։ Մարզպետը լսեց նաև չհերթագրված 5 անձանց։ Բնակիչները մարզպետին դիմել էին տարբեր խնդիրներով․ դրամական օգնություն, աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովելու, տանիքի եւ բնակարանի վերանորոգման, նպաստի վերականգնման, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու, դպրոցում հաստիքների վերանայման, տան վիճակը գնահատելու համար հանձնաժողովի պահանջով, կադաստրի հետ կապված հարցերով, ուսանողների ուսման վարձը վճարելու և այլն: Մարզպետը ծանոթանալով բարձրացված հարցերին ու

Համապետական մաքրության օր՝ մարտի 23

Համապետական մաքրության օր՝ մարտի 23 15.03.2019

Սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է:Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը :

Համապետական մաքրության օր՝ մարտի 23

Համապետական մաքրության օր՝ մարտի 23 14.03.2019

2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը։ Հիշի՛ր ամսաթիվը և այդ օրը, դուրս գալով տանից,

Անհրաժեշտ է խոշորացույցի տակ վերցնել աճուրդի բոլոր փուլերը. նախարար Սուրեն Պապիկյան

Անհրաժեշտ է խոշորացույցի տակ վերցնել աճուրդի բոլոր փուլերը. նախարար Սուրեն Պապիկյան 13.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի տարբեր մարզերի վարչական տարածքներով անցնող կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման կամ նորոգման աշխատանքների վրա, որի նպատակն է կանխել հողերի գերխոնավացումն ու աղակալումը։ Խնդրի կանոնակարգման ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է վարչական աջակցություն ցուցաբերել դրենաժային համակարգերի մաքրման աշխատանքներ իրականացնող ՓԲԸ-ին և վերացնել տարբեր համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից ինչ-ինչ պատճառներով ստեղծվող արհեստական խոչընդոտները։ Անդրադառնալով համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման հիմնախնդիրներին՝ նախարար Պապիկյանը նշել է,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23